Ռուսաստանում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի հերթական սարսափելի դեպքն է գրանցվել: Տասնհինգամյա մի դեռահաս աղջիկ ամիսներ առաջ հղիացել էր: Վերջինս շտապել էր տեղեկացնել դրա մասին երեխայի՝ 18-ամյա հորը, որից հետո զույգը որոշել էր ազատվել երեխայից:
Աբորտ անելու նրանց փորձը չէր հաջողվել, և պտուղը ողջ էր մնացել։ Ծննդաբերությունից հետո անգամ նրանք հետ չէին կանգնել իրենց մտադրությունից և փորձել էին լոգասենյակում խեղդել երեխային: Դեպքը տեղի ունեցել դեկտեմբերի 8-ին:
Բարեբախտաբար, տղայի մայրը լսել էր մանկան ճիչը և հասցրել էր ճիշտ ժամանակին խլել փոքրիկին ծնողների ձեռքից: Այժմ բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար։