Մոուրինյուն շշով հարվածել է մրցակցի դարպասապահին. բախում «Մանչեսթեր Սիթի»-ի հանդերձարանում
SportԱնգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ հաղթանակը «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները բուռն են նշել, ինչ դուր չի եկել Ժոզե Մոուրինյուին:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, պորտուգալացի մասնագետը գնացել է մրցակցի հանդերձարան և փորձել հանգստացնել ֆուտբոլիստներին, արդյունքում բախում է տեղի ունեցել: Մոուրինյուն ջրի շշով հարվածել է դարպասապահ Էնդերսոնին:
Բախման արդյունքում տուժել է նաև Գվարդիոլայի օգնականը՝ Միկել Արտետան: Միջադեպին մասնակցել է նաև Ռոմելու Լուկակուն:
Ամեն ինչ հանդրատվել է միայն անվտանգության աշխատակիցների միջամտությունից հետո: