Ռամիլ Սաֆարովին հերթական կոչումն են տվել
AzerbaijanԱդրբեջանի տխրահռչակ «հերոս» Ռամիլ Սաֆարովը, ով իր երկրում մեծ փառքի էր արժանացել Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ քնած հայ սպային կացինով սպանելու համար, հերթական կոչումն է ստացել:
Ադրբեջանական օգտատերերը գրում են, որ Ռամիլ Սաֆարովին շնորհվել է փոխգնդապետի կոչում: Արդեն լուսանկարն էլ կա համացանցում: Հետաքրքիրն այն է, որ Հասանովի գերատեսչությունը դեռ չի լուսաբանել այս փաստը..