«Մանչեսթեր Սիթի»-ին խփեց 2 շատ վատ գոլ. Մոուրինյու
СпортԱնգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է խաղի մասին.
«Ունեցանք և՛ լավ, և՛ վատ պահեր: Ամբողջությամբ ներդրեցինք մեր ուժերը դաշտում: Յուրաքանչյուրը փորձեց ցուցադրել իր առավելագույնը...
Նրանք խփեցին երկու շատ վատ գոլ, պարզապես անհավանական է, որ նման գոլեր բաց թողեցինք: Եթե դու նման մակարդակի խաղում նման գոլեր ես բաց թողնում, զգացողությունը սարսափելի է լինում:
Դուք կխոսեք, որ նրանք ամեն ինչ շատ լավ են արել, թե որքան ուժեղ են նրանք, բայց երկու գոլ նրանք խփեցին ոչնչից, երկու հասարակ գոլ»,- մարզչի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի կայքը: