Гендиректор Ucom принял участие в конференции по рекрутингу Россия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей Лавров «Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян 

Ինչո՞ւ է արգելված «նացիոնալ-ֆաշիստի» մուտքը Հայաստան. ի՞նչ ընթացք կունենա դատական հայցը ԱԱԾ-ի դեմ

Общество

Դեկտեմբերի18-ին տեղի կունենա ՀՀ Վարչական դատարանի առաջին նիստը Ալեքսանդր Վարպետյանի՝ հայրենիք մուտքի 15-ամյա արգելքի չեղարկման հայցով: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի քաղաքացի, էաբան ու ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը:

Վարպետյանի խոսքով՝ ՀՀ Վարչական դատարան են դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջնորդությամբ. «Հիմնական նպատակն է՝ 15 տարի անց՝ ի վերջո չեղարկել այդ անհիմն արգելափակումն ու հետապնդումները և թույլատրել ինձ ընդամենը այցելել Հայաստան: Ինձ համար կարեւոր է կարգի բերել հայրենադարձ հարազատներիս շիրիմները, լուծել երևանյան բնակարանիս և որոշ արխիվներիս հարցերը: Ցավում, որ ցայսօր այս մեկ քայլի մասին չէի մտածել,  չհավատալով հայրենի արդարադատության անաչառությանը և անմիջականորեն դիմելով վերին իշխանություններին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս գործընթացն առիթ կտա նաև մի քանի անհայտներ լուսաբանելու և, ի վերջո, ըստ կանոնակարգի, միջազգային նման ատյաններ դիմելու:

Նշենք, որ Արորդին (Վարպետյանի գրական կեղծանունն է) բնակվում է Ֆրանսիայի Հանրապետությունում, 2002-ից նրա մուտքը Հայաստան արգելվել է, իսկ ահա 2008 թ.-ի հունվարից արգելվել է արդեն անժամկետ:

Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ՝ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձևակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն: Սակայն, 1994-ին Հայաստանում ընդունված երկքաղաքացիությունը բացառող օրենքով Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 և 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ և Մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել: 

Ինչպես պարզվել է՝ Հայաստանի Հանրապետությունը Վարպետյանի մուտքն արգելում է՝ 2007-ից ուժի մեջ մտած  «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն:

  • Մասնավորապես՝ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝ վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,  իրականացնել ահաբեկչական գործունեություն, սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ իրականացնել մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և անօրինական սահմանահատումներ, գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Սակայն, նշենք, որ Վարպետյանին մերժելու պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն տրամադրվել:

Անդրադառնալով առեղծվածային արտաքսման պատճառներին, Վարպետյանը նկատեց, որ 2002 թվից ի վեր՝ արտաքսման պաշտոնական պատճառները պարբերաբար փոխվել են. « Իմ մուտքը Հայաստան՝  նախ որակվեց «Ոչ նպատակահարմար» ձևակերպմամբ, ապա որպես «Պետանվտանգությանը և հասարակական կարգին լուրջ սպառնալիք» և ի վերջո՝ որպես «նացիոնալ-ֆաշիստ»:  Առեղծվածային այս իրողության բուն պատճառներն ինձ ցայսօր լրիվ պարզ չեն, թեև տարիներ ի վեր ինքս եմ հետաքննել, որոշ բաներ մասնակիորեն հրապարակել տարբեր առիթներով ու միջոցներով: Դրդապատճառները կարող էին լինել մի քանիսը: Նախ ազգաբանական, ապա գաղափարական (էիզմ ուսմունքը, «Էություն» -1995), հոկտեմբերի 27-ը (այդ հետաքննությունը միմիայն իմ արտաքսման ու հետապնդումների հնարավոր աղերսով) և ի վերջո հայ իրականության բավականին ճանաչման... Ըստ իս, տարաչափորեն՝ այս բոլորի համադրմամբ»,- նշեց ազգաբանը՝ ընդգծելով, որ ավելի խորանալը թերևս խճողումների տեղիք կտա:

Նրա կարծիքով՝ այս ամենի ենթատեքստը միանշանակ է՝ իր ազգամշակութային և  ոգեգաղափարական գործունեությունը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք սա քաղաքական հետապնդում է և ըստ նրա՝ ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում, Վարպետյանը պատասխանեց. «Հետապնդումները միմիայն քաղաքական են, թեև մշտապես խուսափել եմ քաղաքականությունից, իմ ազգամշակութային գործունությունը և ազգը  վեր դասելով քաղաքականությունից, կուսակցություններից, հավատամքային խնդրականներից և կեցությունից, ազգաբանական խնդրականներում համագործակցության եզրեր փնտրելով բոլոր հետ: Բայց, ըստ ոմանց, հայոց պարագայում այդ ինքնին քաղաքականություն է, այն էլ՝ շատ «սպառնալի»... Այս բոլորի հետևում անմիջականորեն երբեմնի ՊԱԿ/ԱԱՆ/ԱԱԾ-ն է: 2005 թ., ըստ դրա՝ նախավերջին տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հայտարարության. «Քանի ինքը ողջ է, Վարպետյանը Հայաստան չպետք է մտնի...» (Epress.am,  Ապրիլի 4, 2013 , տե՛ս. «Քանի դեռ ողջ է Կաշչեյ Անմահը...»,  http://www.eutyun.org/S/2/AVG/AVG_151015_Kashchey-1.htm): Սակայն, հետապնդումները սկսվել էին նրանից առաջ՝  հատկապես հոկտեմբեր 27-ից հետո: Հետապնդման այլ ուժերը՝  ՊԱԿ/ԱԱԾ-ից վեր և հավանաբար նաև դուրս»,- եզրափակեց էաբանը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Вице-премьер Хачатрян провел встречу с руководителями аккредитованных в РА дипломатических представительствКивирян: Сдача сел в Тавуше не отдалит, а приблизит войну Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСтано ответил на заявления Баку относительно трехсторонней встречи ЕС-США-АрменияМхитар Папоян не исключает, что будет выдвинут кандидатом в члены ВСС АрменииГендиректор Ucom принял участие в конференции по рекрутингуКиеву нужны противоракетные системы и артиллерия Patriot: ЗеленскийСирануш Саакян: Рубен Варданян не военный, но он придал проблеме Арцаха международное звучаниеАрабские страны готовы полностью признать Израиль в рамках будущей сделки: БайденСК Армении: В рамках производства по делу о нападении на отдел полиции проводятся обыскиВ Индии раскрыли подробности переговоров с главой МИД УкраиныРоссия готова способствовать нормализации армяно-азербайджанских отношений: Сергей ЛавровВ Армении с завтрашнего дня программой возврата пенсий и пособий могут воспользоваться картодержатели 11 банковАрмения запретила трансляции на своей территории программ Владимира СоловьеваПремьер Польши считает, что Европа вошла в «предвоенную эпоху»Омбудсмен: В Нагорном Карабахе остались 20 армян«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомСурен Петросян: Это вопрос не только Воскепара, но и всей государственностиЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС Украине
Самое популярное