Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացումը. Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) :
Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է. «Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը. Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար պատրիարք ընտրի: Հոգևոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Էլի թվարկե՞մ»:
Աղբյուր` Ermenihaber.am