«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ)
ՍպորտԱնգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալեց «Բորնմութ»-ին:
Հանդիպումն ավարտվեց մանչեսթերցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Միակ գոլը 25-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 38 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: