Շախմատի պատանիների հավաքականը հաղթանակ է տոնել
ՍպորտՀայաստանի շախմատի պատանիների հավաքականը շարունակում է ելույթները մինչև 16 տարեկանների Օլիմպիադայում:
Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ավստրիայի ընտրանին էր: Հայ պատանիներին հաջողվեց գերազանցել մրցակցին 0,5:3,5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Աննա Սարգսյանը: Դավիթ Միրզոյանը կիսեց միավորը: