Մահացել է Միշել Պլատինիի հայրը
ՍպորտՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի հայրը՝ Ալդո Պլատինին հինգշաբթի օրը մահացել է 90 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է L'Est Républicain-ը:
Ժամանակին Ալդո Պլատինին հանդես է եկել Ֆրանսիայի սիրողական ակումբներում, ինչպես նաև աշխատել է մարզական տնօրեն ու զբաղեցրել է «Նանսի» կրթական կենտրոնի տնօրենի պաշտոնը:
Միշել Պլատինին բազմիցս ասել է, որ իր հայրը եղել է այն մարդը, ում շնորհիվ ինքն ունեցել է հաջող կարիերա: