00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Նախագահի հարցազրույցի գլխավոր ինտրիգն՝ ըստ քաղաքագետի

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ խոսելով մի շարք թեմաների մասին: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ, ով տեսակետ հայտնեց, որ պաշտոնավարման ժամկետն ավարտող երկրի ղեկավարը ինչ-որ չափով հաշվետու հարցազրույց տվեց այն հիմնական կետերի շուրջ, որոնք համարում է կարևոր և կատարել է իր գործունեության ընթացքում:

Խոսելով նախագահի՝ 2018-ից հետո իր գործունեության մասին կոնկրետ հայտարարություն չանելուն՝ Հակոբյանը նկատեց, որ հարցազրույցի գլխավոր ինտրիգներից մեկն այն էր, որ շատերը սպասում էին՝ վարագույրը փոքր-ինչ կբացվի, այնինչ՝ հակառակը տեղի ունեցավ, և Նախագահը հնարավորինս անորոշություն մտցրեց այդ հարցի շուրջ. «Եթե մինչև վերջերս ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում, որ նախագահը քաղաքական դաշտում մնալու է, նախագահը նույնիսկ այդ հարցին չպատասխանեց: Սակայն ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում նախագահի մոտ չկա և հիմնականում պայմանավորված է լինելու փետրվարից հետո ստեղծված իրավիճակով, տարածաշրջանում հնարավոր զարգացումներով, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ խորհրդակցելուց ելնելով: Բացառում եմ, որ այդ գործընթացին չի մասնակցելու գործող վարչապետը, քանի որ ինքը մտնում է այն շրջանակի մեջ, ովքեր լուծում են այդ հարցը: Սակայն նախագահը նախևառաջ պետք է հայտնի իր ցանկությունը, քանի որ գուցե ուզում է մի ընթացք դադար վերցնել և զբաղվել, օրինակ, կուսակցությունը ղեկավարելով: Պետք է նկատել, որ ամեն բան միևնույն է՝ իր ձեռքում է լինելու, և՛ վարչապետի նշանակումը, և՛ խորհրդարանն ինչ վարքագիծ կընդունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքական իշխանության ղեկը լինելու է Սերժ Սարգսյանի ձեռքում, բայց պարտադիր չէ, որ պետական պաշտոն զբաղեցնի:

Քաղաքագետն ընդգծեց՝ 2018-ի վարչապետը հստակ ժամանակով չի նշանակվելու և մինչև 2022 թ.-ը անսահմանափակ քանակով վարչապետեր կարող են փոխվել:

Նշենք, որ երեկ ևս Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց ապագայում Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու մասին՝ նշելով, որ դրան կարելի է հասնել միգրացիայի զրոյական մակարդակի պարագայում: 

«Միգրացիան զրոյական մակարդակի հասցնելու համար նախևառաջ համապատասխան մթնոլորտ և աշխատատեղեր պետք է լինեն Հայաստանում: Սա է հիմնական ծրագիրը, որը ցանկացած իշխանություն պետք է իր վրա վերցնի և իրականացնի: Միգրացիան չի դադարում միայն կոչերով, իսկ այս պահի դրությամբ շոշափելի արդյունքներ չկան, իսկ իշխանություններն այս առումով ապացուցելու շատ բան ունեն»,- ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝ նախկին պաշտոնյաների մասին խոսելիս նախագահը ոչինչ չբացառեց՝ ցույց տալով, որ կան գործիչներ, ովքեր իսկապես ետդարձի ճանապարհ չունեն. «Թեև հստակ օրինակով ցույց տվեց, որ պաշտոնանկ եղած գործիչները կարող են վերադառնալ, բայց հասկացրեց նաև, որ անհատական մոտեցում է լինելու և չկա ունիվերսալ խաղի կանոն»,- նշեց նա: Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ նկատի ուներ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, քաղաքագետը նշեց, որ դժվարանում է ասել՝ ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը: Բայց քանի որ քաղաքական կյանքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ թվում էր, թե վերջնականապես պաշտոնը թողած մարդը որոշ ժամանակ անց ինչ-որ ֆունկցիայով վերադառնում է, ուստի՝ ոչինչ պետք չէ բացառել:

Սոնա Հարությունյան

դիտվել է 2982 անգամ
Լրահոս
20 Հուն
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը
Ամենադիտված