Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է
ՍպորտԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը մեկնարկեց Եվրոպայի կայծակնային և արագ շախմատի մրցաշարում:
Կայծակնային շախմատի 22 տուրերի արդյունքում Անդրիասյանը հավաքեց միայն 16 միավոր և զբաղեցրեց 14-րդ տեղը: Առաջին տեղում 18 միավորով Բելառուսը ներկայացնող Սերգեյ Ժիգալկոն էր:
Դեկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը: Արագ շախմատի առաջնությունում առաջին դասակարգված շախմատիստն է Էռնեստո Ինարկիևը: