«Ռեալ»-ի ֆուտբոլիստների սիրելիները հիջաբով զբոսնել են Աբու Դաբիում
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները այս օրերին գտնվում են ԱՄԷ-ում,որտեղ մասնակցում են Աշխարհի ակումբային առաջնությանը:
Իրենց սիրելիներին աջակցելու են գնացել Ադրիանա Պոզուեկոն, Կլարիսե Ալվեշը ու Անդրեա Սալասը, համապատասխանաբար Թեո Էրնանդեսի, Մարսելոյի ու Կեյլոր Նավասի կանայքը:
Նշենք, որ մադրիդյան թիմը մրցաշարի եզրափակչի շրջանակներում ուժերը կչափի «Գրեմիո»-ի հետ:
Հանդիպումը տեղի կունենա այսօր, մեկնարկը՝ 21:00-ին: