Ապարան խոշորացված համայնքում կառուցվում և արդիականացվում է լուսավորության համակարգը
Ապարան համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Եղիազարյանի կողմից համայնքում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ մի շարք ուղղություններով: Հատկապես հատկանշական է համայնքի գիշերային և ցերեկային լուսավորության հարցը, որը դեռևս 1990-ական թվականներից չէր գործում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ կյանքի են կոչվել լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Ներկայումս լուծվել է համայնքի բոլոր բազմաբնակարան բնակելի 26 շենքների բակային հատվածների արտաքին լուսավորության հարցը, տեղադրվել են ավելի քան 100 լուսարձակներ:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Ապարանի համայնքապետարանից, գիշերային լուսավորությամբ են ապահովվել համայնքի 6 փողոցներ, որտեղ տեղադրվել են 88 լուսատուներ և 88 հենասյուներ:
Համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում են հատկապես խոշորացված համայնքի 20 վարչական տարածքները, որտեղ այս օրերին նույնպես իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Լուսավորության ցանցի վերանորոգման հետ կապված
Աշխատանքները ավարտվել են Արագած, Չքնաղ, Արայի Ծաղկաշեն, Ջրամբար, Հարթավան գյուղերում, որտեղ մասնակի փոփոխվել են 60 լուսատուներ, էլ. սնուցման լարեր, տեղադրվել են ժամային ռելեներ և 20 հենասյուներ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից իրականացվող համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում Ապարան համայնքը 2017 թվականի նոյեմբերի 10-ին խոշորացվեց՝ միավորելով Ապարան քաղաքը 20 գյուղական համայնքների հետ միասին: