Սիրո՞ւմ եք ձեռագործ իրեր պատրաստել։ Եթե այո, ապա ձեռքի տակ առեք բոլոր անհրաժեշտ իրերը, քանի որ այսօր ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես ամենահասարակ իրերով պատրաստել ձնեմարդուկներ։

Վերցրեք մեկանգամյա օգտագործման համար նախատեսված բաժակներ և իրար ամրացրեք այնպես, որ երկու մեծ և փոքր գունդ ստանաք։ Այնուհետև երկու գնդերը միացրեք միմյանց, ավելացրեք քիթ, բերան, աչքեր, գլխարկ ու շարֆ։

Related image

Վերցրեք թաղարներ կամ կրկին մեկանգամյա օգտագործման բաժակներ, շուռ տվեք, վրան ներկերով ձնեմարդու դեմք նկարեք և հագցրեք փոքրիկ գլխարկ կամ անպետք գուլպա։

Related image

Այլևս դեն չնետեք գինու շշի խցանները։ Դրանք ներկեք սպիտակ, վրան կրկին աչքեր, քիթ ու բերան նկարեք և ձևավորեք այնպես, ինչպես ցանկանում եք։

Related image

Սա հավանաբար ամենահեշտ տարբերակն է, որն անգամ բացատրության կարիք չունի։

Related image

Վերցրեք սպիտակ գուլպա, մեջը լցրեք բրինձ կամ բամբակ, ապա երեք տեղից այնպես կապեք, որ ստացվի ձնեմարդ։ Իսկ մյուս ձևավորումները թողնում ենք ձեր հայեցողությանը։

Image result for diy snowmen

Նմանատիպ ևս մի քանի տարբերակ։

Image result for diy snowmen

Image result for diy snowmen

Երեխաներին հաստատ դուր կգան այս ձնեմարդուկները, որոնց համար հիմնականում անհրաժեշտ են մեկանգամյա օգտագործման ափսեներ, գունավոր թղթեր և կոճակներ։

Related image

Մոմերին տոնական տեսք հաղորդելու համար դրանց կերպարանափոխեք և դարձրեք ձնեմարդուկներ։

Turn Dollar Store

Ունե՞ք ավելորդ ամրակներ։ Շտապեք դրանք էլ ներկել սպիտակ ու վրան նկարել ձնեմարդուկներ։ Սակայն այլևս սրանք պիտանի չեն հագուստ կախելու համար, քանի որ ներկը կարող է անցնել կտորի վրա։

Now that Christmas

Սրանք ամենահամեղ ձնեմարդուկներն են։ Մարշմելոուները շարեք ձողիկի վրա ու ձևավորեք։ Չմոռանաք գլխին շոկոլադե կոնֆետ դնել։

Image result for marshmallow snowmen

Շարքից դուրս եկած լամպը դեն նետելու փոխարեն կարող եք օգտագործել ամանորյա գեղեցիկ զարդարանք պատրաստելու նպատակով։ Դրա գլխի հատվածում խցան ավելացրեք, իսկ վզին շարֆ գցեք։ Կարող եք նաև գլխարկ հագցնել։

Easy DIY Tea Light Snowmen

Փաստորեն, մետաղյա խցաններն էլ կարող են երկրորդ կյանք ունենալ։ Պարզապես սոսնձով ամրացրեք իրար և ձնեմարդուկի դեմք նկարեք։

gift13

Նյութի աղբյուր՝  BlogNews.am