«Ռեալ»-ը` աշխարհի ակումբային առաջնության հաղթող (տեսանյութ)
СпортԱբու Դաբիում կայացավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը, որի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը ուժերը չափեց «Գրեմիո»-ի հետ և հաղթեց նվազագույն հաշվով:
Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մրցաշարի երկու եզրափակիչ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:
Մադրիդցիները երկրորդ անգամ անընդմեջ հաղթեցին այս մրցաշարում: