Հայտնի է Ֆելիքս Խաչատրյանի ապագա երեխայի սեռը
ԱյլՖելիքս Խաչատրյանն ու Գոհար Պարույրյանը սպասում են իրենց առաջնեկին: Այժմ ապագա մայրիկն արդեն հղիության 5-րդ ամսում է, բայց դա նրան չի խանգարում մշտապես ներկա գտնվել Ֆելիքսի համերգներին, օգնել փորձերի եւ նախապատրաստական մյուս աշխատանքներում:
BRAVO.am-ի հետ զրույցում նա անկեղծացել է, որ Ֆելիքսի առաջին երկրպագուն է, նրա երգերի առաջին լսողն ու գնահատողը, եւ որ մեծ սիրով է հետեւում ամուսնու գործունեությանը: Ասում է՝ ընդհանրապես ռեփ շատ է սիրում եւ հիմնականում լսում է հայ ռեփերներին: Այնպես որ, չի կարող ամուսնու կողքին չլինել, մանավանդ որ հղիությունը շատ թեթեւ ու հանգիստ է ընթանում:
Գոհարի խոսքով` մայրական զգացողությունները դեռ նոր են, անսովոր ու շատ հաճելի: Առաջնեկի սեռն էլ արդեն հայտնի է. տղա է լինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: