«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ տոնեց (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտԱնգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում հանդիպեց «Վեսթ Բրոմվիչ»-ին:
Մանչեսթերյան թիմը առավելության հասավ 2:1 հաշվով:
Մեկնարկից 27 րոպե անց Ռոմելու Լուկակուն բացեց հաշիվը, 8 րոպե անց՝ գոլի հեղինակ դարձավ նաև Ջեսսի Լինգարդը:
Դաշտի տերերի միակ գոլը, 77-րդ րոպեին, խփեց Գարեթ Բարրին:
Այս հաղթանակից հետո Մոուրինյուի թիմը 41 միավորով շարունակում է զբաղեցնել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին: