Կական հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
SportԲրազիլացի ֆուտբոլիստ Կական հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
35-ամյա կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սան Պաուլու»-ի, «Միլան»-ի, «Ռեալ»-ի ու «Օրլանդո Սիթի»-ի կազմում:
«Միլան»-ի կազմում հաղթել է Իտալիայի առաջնությունում, Իտալիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում, աշխարհի ակումբային առաջնությունում, «Ռեալ»-ի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Բրազիլիայի հավաքականի կազմում 2002թ.-ին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2005 և 2009թ.թ.-ին հաղթել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:
2007թ.-ին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:
Father,
— Kaka (@KAKA) December 17, 2017
It was much more than I could ever imagined. Thank you! I’m now ready for the next journey. In Jesus name. Amem.
Pai,
Foi muito mais do que eu pedi ou imaginei!Obrigado! Eis-me aqui para próxima jornada. Em nome de Jesus. Amém. pic.twitter.com/PofZBAV0BE