Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Իտալական ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի և իր գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ. Նրանք երկուսն էլ կողմ են արտահայտվել տրանսֆերին:
Իտալական կողմը այժմ մտադիր է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Անգլիական ակումբը նույնպես դեմ չէ Մխիթարյանի տեղափոխությանը:
Սակայն դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը վարձավճարո՞վ կտեղափոխվի, թե՝ ոչ: