Նոր Նորքում գազից թունավորման դեպք է արձանագրվել
Հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17.25-ին, հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Ջուղայի փողոցի 6 շենքի բնակարաններից մեկից «թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1961 թ. ծնված Մանվել Մ.-ին, 1968 թ. ծնված Արգինե Հ.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Հ.-ին և 1970 թ. ծնված Արմինե Հ.-ին, որոնք հայտնել են, որ թունավորվել են գազի արտահոսքից:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Կատարվում է քննություն: