Հավակնորդների մրցաշարում բոլորի հնարավորությունները հավասար են. Լևոն Արոնյան
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը աշխարհի չեմպիոնի մրցախաղի համար հավակնորդների մրցախաղի մասնակիցների հնարավորությունները հավասար է համարում:
«Կարծում եմ, հավակնորդների մրցաշարի յուրաքանչյուր մասնակցի հնարավորությունները հավասար են 30 տոկոսի: Ամեն ինչ կախված է անհատական նախապատրաստությունից և խաղից: Բեռլինը ինձ համար դեռևս այնքան էլ հաջող վայր չէ, փորձելու եմ փոխել այն:
Ես շատ գոհ եմ` տարին սկսվեց վատ, բայց ավարտվում է բավականին լավ: Ցանկանում եմ մի լավ վերջակետով ավարտել տարին՝ հաջող հանդես գալով արագ շախմատի աշխարհի առաջնությունում»,-Արոնյանի խոսքը մեջբերում է RSport-ը: