Մալաքյան եղբայրները կարող են հեռանալ «Ստալ»-ից
ՍպորտՀայաստանի հավաքականի խաղացող Էդգար Մալաքյանը և նրա եղբայր Գոռ Մալաքյանը կարող են հեռանալ ուկրաինական «Ստալ»-ից:
Մալաքյան եղբայրների պայմանագիրը ուկրաինական ակումբի հետ լրանում է այս տարվա ավարտին: «Ստալ»-ը փորձում է բանակցություններ վարել ֆուտբոլիստների հետ, սակայն զգալի արդյունքի չի հասել:
Գոռ և Էդգար Մալաքյանները ուկրաինական «Ստալ»-ում են 2016 թվականից: