Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Սամվել Կարապետյանին կզրկեն մենաշնորհից

Վերլուծական
Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցում ազատականացում է նախատեսվում. «Հայկական էլեկտրական ցանցեր» ընկերությունից բացի այլ ընկերություններ են գործունեություն ծավալելու: Այս մասին հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Դա լրիվ նոր օրենսդրական նախաձեռնության փաթեթ է, որը շուտով կներկայացնենք խորհրդարան: ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ են լինելու»,- ասաց Հարությունյանը:
 
Ինչո՞ւ հանկարծ Հայաստանը որոշեց գնալ մի քայլի, որով փաստացի բացվում է էներգետիկ անկախության ճանապարհը: Իրականում Հայաստանում այս ոլորտի քաղաքականությունը ձախողվել է՝ երկիրը կանգնեցնելով անխուսափելի ճգնաժամի առջև: Էներգետիկ շուկայում ռուսական ընկերությունների մենաշնորհային դիրքը և ենթակառուցվածքները տնօրինող ռուսական ընկերությունների ներդրումային և հատկապես տեխնոլոգիական անբավարար հնարավորությունները թույլ չեն տալիս զարգացնել համակարգը: Առկա է նաև ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման խնդիրը, որի հետևանքով Հայաստանի էներգետիկ համակարգը նոր աղետի առջև է կանգնելու: Հայաստանի էներգետիկ հզորությունները և ենթակառուցվածքները ֆիզիկապես և բարոյապես մաշված են, ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով չեն արդիականացվում և, հետևաբար, երկիրը ժամանակի ընթացքում ընդհանրապես կզրկվի էներգետիկ համակարգից և ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից կամ Վրաստանից:
 
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու՝ Ռուսաստանի փորձերը հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: ՌԴ-ն, փաստորեն, ինքը հրաժարվեց դրանից՝ կոռուպցիոն սկանդալի հետևանքով, ինչը նշանակում է, որ դուռ է բացվում այլ ընկերությունների համար՝ հայաստանյան էներգետիկ դաշտ մտնելու հարցում: Ռուսաստանը հրաժարվեց ՀՀ էներգետիկ համակարգը մենաշնորհելու ցանկությունից: ՀԷՑ-ը սեփականաշնորհեց «Տաշիր գրուպ»-ը, ասել է թե՝ կառավարության համար միակ հնարավոր տարբերակն այն ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի օգնությամբ ոչ արդյունավետ կառավարման արդյունքում ի հայտ եկած ճգնաժամը կարգավորելն էր: Սամվել Կարապետյանը չէր էլ թաքցնում, որ իր հետաքրքրությունների շրջանակում հենց էներգետիկ ոլորտն է՝ իբրև զարգացման ամենալուրջ հեռանկար ունեցող ոլորտը: Մեկ ամիս առաջ «Տաշիր գրուպ»-ը հայտարարեց մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին: Բնական է, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ այդ մեկ միլիարդը բավարար չէ ոլորտն ուշքի բերելու համար, հատկապես, որ ներդրումների առյուծի բաժինը ուղղվելու է վերականգնվող էներգետիկային և դեռ հասկանալի չէ՝ երբ այդ ներդրումը շոշաշփելի արդյունք կբերի: Բացի այդ՝ ՀԷՑ-ը վերջին ամիսների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր վարկային պարտավորությունները, իսկ դա նշանակում է, որ ոլորտում միակ խաղացող մնալու դեպքում էլէներգիայի սակագնի բարձրացումից խուսափելն անհնար կլինի:
 
Հայաստանի էներգետիկ համակարգն ամբողջությամբ իրացնելու և մենաշնորհելու՝ Ռուսաստանի փորձերը կոռուպցիոն աղմուկից հետո տապալվեցին, դա հնարավորություն բացեց, որ այդ ոլորտում մենաշնորհը խախտվի: Ժամանակին ռուսական կողմն ամեն բան արեց Հայաստանի էներգահամակարգին տիրանալու համար: Հիմա ինչո՞ւ է ուզում հեռանալ, արդյո՞ք միայն այն պատճառով, որ ձեռքից բաց է թողել Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գործարքը: Նկատի ունենանք, որ ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությունը Որոտանի ՀԷԿ-ում 250 միլիոն դոլար է ներդնելու, որն ամենախոշոր տնտեսական եւ ներդրումային գործարքն է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այս գործարքը երկու անգամ ձգձգվեց, եւ պատճառները կարելի է ենթադրել: Բայց երբ ի վերջո կայացավ, կայացավ մի ժամանակահատվածում, երբ ՀԷՑ-ը, որը պատկանում է «Ինտեր-ՌԱՕ ԵԷՍ»-ին, իբր միլիոնավոր դոլարների պարտք է կուտակում ու ՀՀ-ից հեռանալ է պատրաստվում: Ինչու՞, չէ՞ որ կարող է անընդհատ 65 տոկոս շահույթ ունենալ, բայց վնաս ցույց տալ, էլեկտրաէներգիա թանկացնել ու ճոխ ապրել: Որոտանի գործարքի՞ց նեղացավ «մեծ եղբայրը»:
 
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ դաշտը կազատականացվի ամբողջությամբ, այսինքն՝ ամեն դեպքում՝ Սամվել Կարապետյանին չնեղացնելու համար, ՀԷՑ-ը կպահպանի իր բնական մենաշնորհը, պարզապես այլ ընկերություններ ևս հնարավորություն կունենան մտնել ոլորտ և նոր ներդրումային ծրագրեր առաջ քաշել: Խոսքն առաջին հերթին արևմտյան կապիտալի մասին է, որը, բնականաբար, չի կորցնի նման շանսը:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվում
Ամենադիտված