Ավելի քան երբևէ պարտավոր ենք հաղթել «Բարսելոնա»-ին. Ռամոս
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսն անդրադրաձել է առաջիկա Կլասիկոյին:
«Դա լինելու է շատ հետաքրքիր խաղ: Այս պայքարն առանձնանում է բոլոր մյուս հանդիպումներից, այն աշխարհի ամենակարևոր խաղն է:
Ավելի քան երբևէ պարտավոր ենք հաղթել «Բարսելոնա»-ին՝ հաշվի առնելով մրցաշարային աղյուսակը: Հաղթանակը թույլ կտա մեզ պայքարել չեմպիոնության համար»,— Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Կլասիկոն կայանալու է դեկտմեբերի 23-ին, Մադրիդում:
Ներկա պահին կատալոնացիները 42 միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, մադրիդյան թիմը 31 միավորով 4-րդն է: