«Զվարթնոց» օդանավակայանի բոլոր չվերթները հետաձգվել են
SocietyԵղանակային վատ պայմանների, խիտ մառախուղի պատճառով դեպի Երևան և հակառակ ուղղություններով բոլոր չվերթները հետաձգվել են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ»
«Գիշերվա ընթացքում ոչ մի չվերթ չի իրականացվել, այս պահին ևս: Մառախուղի պատճառով տեսանելիությունը վատ է, ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»,-ասաց նա:
Նշենք, որ միայն կեսօրից հետո 16 չվերթ է հետաձգվել, որից երեքը չեղարկվել են: