Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. կուտակված է 282 տրանսպորտային միջոց
ՀասարակությունՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս: