00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է«Դրոյի գործով» ցմահ ազատազրկվածը ազատություն է պահանջում. նրա կյանքին վտանգ է սպառնում (լուսանկարներ)ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվիՄայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը«Ալաշկերտ»-ը նոր դարպասապահ ունի (տեսանյութ)Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան Փոխնախարար է ազատվել պաշտոնից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունըԱլիևի հայտարարությունը կարող է դառնալ հրամանՈ՞վ է փոխհատուցելու շենքի պայթյունից տուժածներին (լուսանկարներ)

Հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ` տեղական հավի մսում․ լաբորատոր փորձաքննության արդյունքները. hetq.am

 

Վերջերս  «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն էին համապատասխանել սահմանված նորմերին։ Մեր ընթերցողների առաջարկով՝ այս անգամ փորձաքննության ենք ներկայացրել տեղական արտադրության հավի մսերը, որոնք իրենց խախտումներով «չեն զիջում» ներկվածներին։

Մասնավորապես, ներկայացված 7 նմուշից միայն 3-ն էին անվտանգ։ Մնացած 4-ի մեջ հայտաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է։

 

 

2017թ. դեկտեմբերի 12-ին լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի տեղական արտադրության հավի միս։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ՄՄ ՏԿ 021/2011 («Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի առաջին կարգի սառեցված բրոյլերհավի միսը` (առանց փորոտիքի)։

Ապրանքի պիտակի վրա առկա էր ՀՍՏ նշանը, ինչը վկայում է, որ այն արտադրված է և համապատասխանում է Հայաստանում գործող ազգային ստանդարտների պահանջներին։
Պահպանման ժամկետը -18C -ում՝ 12 ամիս։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի նորման։

Ավելին, այս նմուշի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝  0,017 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։

Այսպիսով, այս սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրության բրոյլեր հավի վիզը և մեջքը։

Ըստ մակնշման՝ այս հավը ևս 1-ին կարգի է, 2017թ. հոկտեմբրի 9-ին անցել է «անասնաբուժական ստուգում», պահպանման ժամկետը՝ 3-6 ամիս՝ կախված պահման ջերմաստիճանից։

Դարձյալ արտադրված է ՀՍՏ-ով՝ ՀՀ ՏՊ 37373876․6821-2012 (ՏՊ՝ արտադրողը կարող է սահմանել ցանկացած պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար, հեղ․)

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ սառեցված բրոյլեր հավի վիզը և մեջքը համապատասխանում  են սահմանված նորմերին և պիտանի են սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Շիրառ» ՍՊԸ-ի «Աշտարակ» սառեցված բրոյլեր հավի միսը։

Ապրանքի պահպանման ժամկետը՝ -18C-ում` 12 ամիս է։ Մակնշման մեջ առկա է EAC (Eurasian Conformity)` Եվրասիական համապատասխանության նշանը, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ տարածքում ապրանքն իրացնելու համար։

Չնայած տեղ-տեղ վնասված փաթեթավորմանը՝ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Աշտարակ» բրոյլեր հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Ագրոթեքինվեստ» ՍՊԸ-ի «Լուսակերտ» սառեցված հավի թոքը։

Մակնշման մեջ նշված է, որ այն արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, ինչպես նաև առկա է EAC նշանը։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Լուսակերտ» հավի թոքի մեջ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը 32 անգամգերազանցում է թույլատրելի նորման։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «ՀԿԳ» ՖԲԸ-ի  «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» -ում արտադրված «Էրեբունի» թարմ բուդ բրոյլերը։

Ինչպես նախորդ նմուշի դեպքում, այս ապրանքը ևս արտադրված է ԳՕՍՏ 25931-82 պահանջներով, կա նաև EAC նշանը։

Անասնաբուժական ստուգումն անցել է փորձաքննության ներկայացնելու նույն օրը՝ դեկտեմբերի 12-ին, պահպանման ժամկետը՝ 3-6 օր։ Մակնշման մեջ առկա է նաև «Համազգային վստահության»  «Որակի նշանը» (2015-2016թթ)։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Էրեբունի»  հավի բուդն «անվստահելի է և «անորակ»»․ նրանում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ինչպես նաև՝ հակաբիոտիկ լևոմիցետին՝ 0,0847 մգ/կգ։

Այս նմուշը չի համապատասխանում սահմանված պահանջներին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ»-ի պաղեցված հավի դոշը։

Պահպանման ժամկետը, կախված ջերմաստիճանից, 4 օրից մինչև 14 ամիս է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Էրեբունի» 1-ին կարգի սառեցված հավի միսը։

Այն ձեռք էր բերվել կշռված՝ «Երևան Սիթի» սուպերմարկետից, և մակնշման վերաբերյալ այլ տեղեկություններ չկան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ  դրա մեջ ՄԱՖԱՄ քանակը 14 անգամ գերազանցում է նորման։

«Էրեբունի» սառեցված հավը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

7-ից միայն 3-ն են անվտանգ

Այսպիսով, փորձաքննված տեղական հավի 7 նմուշից միայն 3 են համապատասխանել սահմանված նորմերին (նմուշներ՝ N2, N3, N6 

Մնացած 4-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ նմուշ N1,  N4, N7 –ում։ Սա արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի, ջերմային ռեժիմների խախտման հետևանք է կամ արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, իրացման կետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերը չպահպանելու արդյունք։

Սալմոնելա խմբի մանրէներ՝  նմուշ N 5-ում, ինչն արդեն բուն արտադրական պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»:

Պաշտոնական տվյալների համաձայն՝  2017 թ․ սկզբից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 324 հիվանդության դեպք՝ պայմանավորված սալմոնելային խմբի մանրէներով։

Առողջապահության նախարարության՝  «Վարակիչ հիվանդությունների, սննդային և քիմիական թունավորումների համաճարակային իրավիճակ» տեղեկագրքի տվյալներով՝ այս տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների 1079 դեպք, որից 333-ը՝ Երևանում, 746-ը՝ մարզերում։

Հակաբիոտիկներ՝ նմուշ N1, N5-ում։ Սա հիմնականում պայմանավորված է հավերի բուժման նպատակով օգտագործված հակաբիոտիկներով։

 «Թռչնի բուժման նպատակով կիրառել են հակաբիոտիկ և չեն սպասել, որ այն դուրս գա օրգանիզմից ու մորթ են կազմակերպել,- պարզաբանում է Կ. Դարբինյանը։- Կամ թռչունն անկման մոտ է եղել, մտածել են, որպեսզի չկորցնեն, հիվանդ վիճակում մորթեն և վաճառեն»։

Նշենք, որ հակաբիոտիկներ կարելի է ձեռք բերել միայն բժշկի դեղատոմսով, քանի որ դրանց ազատ վաճառքը «Դեղերի մասին» օրենքով արգելվում է։

Դրանց հաճախակի կիրառումից օրգանիզմում տվյալ հակաբիոտիկների նկատմամբ ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ։ Սա նշանակում է, որ հետագայում նման հիվանդությունների բուժման համար մեզ անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

«Հետք»-ի՝ ներկրված սառեցված հավի մսի փորձաքննությունից հետո Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կատարած ուսումնասիրության ժամանակ թեև հայտնաբերվեցին խախտումներ (սալմոնելա, լիստերիա,), սակայն հակաբիոտիկների մասին ոչ մի խոսք չեղավ, և այդ փաստն այդպես էլ անտեսվեց ու մնաց անարձագանք՝ նաև Առողջապահության նախարարության կողմից։

 

Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ

դիտվել է 7315 անգամ

 
Լրահոս
20 Փետ
85-ամյա կինն անուշադրության պատճառով հայտնվում է բեռնատարի անիվների տակ (տեսանյութ)Անհայտ անձինք գողություն են արել սրճարանից (տեսանյութ, լուսանկարներ)Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է«Դրոյի գործով» ցմահ ազատազրկվածը ազատություն է պահանջում. նրա կյանքին վտանգ է սպառնում (լուսանկարներ)Ուսուցիչը ծեծել է աշակերտին կոնֆետի պատճառով (տեսանյութ)ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվիՄայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը«Ալաշկերտ»-ը նոր դարպասապահ ունի (տեսանյութ)Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան Փոխնախարար է ազատվել պաշտոնից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունըԱլիևի հայտարարությունը կարող է դառնալ հրամանՈ՞վ է փոխհատուցելու շենքի պայթյունից տուժածներին (լուսանկարներ)Բռնցքամարտիկների հաջող մեկնարկը՝ Ստրանջայի մրցաշարում Կոչ ենք անում Ռուբեն Գրիգորյանին հրապարակավ ներողություն խնդրել. Աղասի ԱրաբյանՍերխիո Ագուերոն հարվածել է «Ուիգան»-ի երկրպագուին (տեսանյութ)Ողնաշարներ ջարդել են ու դեռ ջարդելու ենԱմերիկյան գերթեթև գաղտնի հրթիռը «պատահականորեն» հայտնվել է համացանցում (տեսանյութ)Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան Ինչպես է աջակցում թիմին՝ խաղին ժամանած միակ երկրպագուն (տեսանյութ)Գարեգին Բ-ի եղբոր որդին ի՞նչ կապ ունի իր հետ«Աստված իմ, ինչպիսի գեղեցկություն». Վերա Բրեժնևան ներքնազգեստով՝ նոր տեսահոլովակումLևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ինՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետԱնօդաչու թռչող սարքն ընկել է Apple-ի շտաբ-կայանի վրա (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա խաղերըՈւկրաինացի հայտնի հաղորդավարուհուն ծեծել են պաշտոնյայի հարսանիքի ժամանակ (տեսանյութ)Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակչի հաղթողներըԱզատությունը չունի այլընտրանք. Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվՂարաբաղյան շարժում՝ 30 (տեսանյութ)Գործն անընդհատ փոխել է պետքԵվրոպայում սառնամանիքներ են սպասվում, իսկ Հայաստանո՞ւմԵթե արդարադատության որակը երկրում ցածր է, դա գործոն է, որ ՄԻԵԴ դիմումները շատ լինեն. Դավիթ ՀարությունյանԵրևանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբԳեղասահքի Օլիմպիական խաղերի պարային զույգերի հաղթողները կանադացիներն են (տեսանյութ)Կենդանաբանական այգու այցելուները տեսագրել են հյուծված առյուծին, ով կրծել էր իր պոչըԹուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցելԱստղագուշակ՝ փետրվարի 20-ի համարՕրվա խորհուրդը«Իրավունք». Հիվանդ «գողանալու» հետևանքը«Ժամանակ». Տետ-ա-տետ հանդիպում «Ժողովուրդ»․ Նոր բողոքի ալիք ԵՊՀ-ումՊայթյուն Վրացական փողոցում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ) «Փաստ». Տոմսեր գնելու պարտադրանք«Ժամանակ». «Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը «Ժողովուրդ». Բանտապետի գործերը վատ են«Փաստ». 34 միլիոն դրամ փոխառություններ ունի «ՀԺ». Ինչպես են զինվորները լվանում իրենց համազգեստը «Ժողովուրդ». Քրեական զոն դարձած իմ Էրեբունի «Իրատես». Իշխանությունը զայրացած է
Ամենադիտված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներից37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցԴավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր Վաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)«Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվել
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին 20 էրոտիկ լուսանկարներ, որոնք դուր կգան նաև կանանց. այս լուսանկարիչը գիտի ֆիքսել ճիշտ պահը (մեծերի համար)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)