Անցնող տարին նորմալ ստացվեց ինձ համար. Հարություն Մերդինյան
ՍպորտՄարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը 2017 թվականը նորմալ տարի է համարում:
«Ես գոհ եմ այս տարի կատարած աշխատանքից: Եթե մեր մարզիչները կատարված աշխատանքից գոհ են, ուրեմն՝ մենք էլ ենք բավարարված: Ընդհանուր քննարկել ենք տարվա արդյունքները, և նրանք մեզ նորմալ գնահատականներ են տվել: 2017 թվականը նորմալ ստացվեց ինձ համար»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մերդինյանը:
Հարություն Մերդինյանը 2017 թվականի աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի: