Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է գետնանցումի մեջ. կա 5 զոհ (տեսանյութ)
VideoԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Մոսկվայում. ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մխրճվել գետնանցումի մեջ, զոհվել է առնվազն 4 մարդ,15-ը ստացել են մարմնական վնասվածքներ:
Ռիա-Նովոստի գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է հինգ զոհի մասին: Ականատեսները պատմել են, թե ինչպես է ավտոբուսը մխրճվել դեպի մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանը տանող գետնանցումը: