00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՄԻՊ-ը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Տասնյակից ավելի ավտոբուսներով ոստիկաններ են տեղափոխումԻմ երկրի բարգավաճումն ավելի կարևոր է, քան պարգևը. Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից (լուսանկար)Ժամը 15-ի դրությամբ, բերման է ենթարկվել 192 անձ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. նախագահի օգնականԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Երևանում անցկացվում է հայկական բլոկչեյն ֆորում. մասնակցում է ՏՏ ոլորտի շուրջ 600 մասնագետՓաշինյանը, Միքայելյանն ու Միրզոյանը ձերբակալված են. տեղեկացվել է ԱԺ նախագահին. ՀՔԾԷրեբունի փողոցում դիմակավորված անձինք մահակներով հարվածել են ցուցարարներին. ոստիկանները չեն միջամտելԵՄ-ն կողմերին զսպվածության եւ բանակցությունների միջոցով հրատապ լուծում գտնելու կոչ է անում. հայտարարություն

Կարևոր ուղերձ Թբիլիսիից. գնդակը Մոսկվայի դաշտում է

 
Նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել, հույս հայտնելով, որ հայկական և վրացական կողմերին կհաջողվի ընդլայնել տարանցիկ կարողությունները: Նախագահի այս հայտարարության համատեքստում առավել քան կարևոր է, թե հատկապես տարանցիկ որ կարողությունների մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը, արդյո՞ք միայն տրանսպորտային, թե՞ Հայաստանը ցանկանում է առավել մեծ նախաձեռնողականության դրսևորել և վրացական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել նաև գազի մասով: Որքանո՞վ է դա իրատեսական: Հայաստանը կարող է միջնորդ դառնալ Վրաստանի ու Իրանի միջև՝ իրանական գազի մատակարարման հարցում: Տեսականորեն, Հայաստանը կարող է իր վրա մոդերատորի դեր վերցնել ավելի մատչելի գնով Վրաստանին գազ մատակարարելու մասին բանակցություններում, ինչն էլ կարծես թե ցանկանում է անել պաշտոնական Երևանը, համենայնդեպս՝ բարձր մակարդակի հայտարարություններ՝ արդեն իսկ հնչում են: Գործնականում խնդիրն ավելի բարդ է, քանի որ միայն հայկական և վրացական կողմերի համաձայնությունը և քաղաքական կամքը բավարար չեն: Անհրաժեշտ է նաև ռուսական կողմի համաձայնությունը, հատկապես, եթե խոսքը գազի փոխանակման մասին է՝ առանց «Գազպրոմ»-ի դաբրոյի գործը գլուխ չի գա:
 
Նախ՝ Հայաստանում գազի մատակարարման ենթակառուցվածքներն ամբողջությամբ` 100 տոկոսով, պատկանում են ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությանը: Հայաստան-Իրան գազամուղը նույնպես վաճառվում է ռուսական կողմին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ, Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնն ապահովել մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում: Այլ կերպ ասած` ինչպես գազային միջանցքի, այնպես էլ գազի մատակարարման ծավալների վերահսկողությունն ամբողջությամբ, հայտնվել է ռուսական պետական գազային ընկերության ձեռքում: Գուցե հենց այս հարցում ընդհանուր հայտարարի գալու նպատակով էլ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա:
 
Չենք կարող բացառել, որ այս նախաձեռնությունը բխում է ոչ թե հայկական և վրացական կողմերից, այլ՝ իրանական: Իրանը, որը հարուստ է էներգակիրներով, բարիդրացիական հարաբերություններ է փորձում ստեղծել ռազմավարական տարածաշրջանի երկրների հետ, ինչն այսօր չափազանց կարևոր է Իրանի համար, որովհետև այսօր շատերը ենթադրում են, որ երբ Եվրոպան լուծի Սիրիայի հարցը, հերթն Իրանինն է լինելու: Կարելի է ենթադրել, որ Իրանը ձեռնարկում է պրևենտիվ քայլեր, որպեսզի ապահովի բարեկամական հարաբերություններ այս տարածաշրջանում: Վրացական կողմն ունի իր շահագրգռվածությունը: Վրաստանն ամեն գնով ցանկանում է ազատվել Ադրբեջանից ունեցած կախվածությունից: Եվ այժմ Թբիլիսին ցանկանում է բազմավեկտոր կերպով աշխատել բոլոր երկրների հետ և գտնել այլընտրանքային տարբերակներ:
 
Հայաստան-Իրան-Վրաստան գազային հնարավոր միջանցքի ձևավորման գլխավոր երաշխիքն այսօր Եվրամիությունն է: Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով և այնուհետև դեպի Եվրամիության երկրներ իրանական գազ տարանցելու ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ և տեխնոլոգիաներ, և այս հարցում կարևոր դեր կարող է խաղալ հենց ԵՄ-ը: Իրանական գազը կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից: Այս նախագիծը կխթանի նաև կովկասյան տարածաշրջանի զարգացմանը՝ մեծ եկամուտներ ապահովելով Հայաստանի և Վրաստանի համար: Եվրոպական միությունը դիտում է Կովկասն իբրև հարևան տարածաշրջան, նրանք արդեն իսկ ներդրումներ են անում Հայաստանում և Վրաստանում: Սա բխում է Եվրամիության Հարևանության քաղաքականությունից: Հայաստանը և Վրաստանն արել են կարևոր քայլը՝ գնդակն այժմ Մոսկվայի խաղադաշտում է:
 
Ստելլա Խաչատրյան
դիտվել է 8029 անգամ
Լրահոս
22 Ապր
ՄԻՊ-ը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Տասնյակից ավելի ավտոբուսներով ոստիկաններ են տեղափոխումԻմ երկրի բարգավաճումն ավելի կարևոր է, քան պարգևը. Էռնա Յուզբաշյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից (լուսանկար)Ժամը 15-ի դրությամբ, բերման է ենթարկվել 192 անձ Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկըԵրևանի հավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի բուժվում է հիվանդանոցում Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. նախագահի օգնականԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Երևանում անցկացվում է հայկական բլոկչեյն ֆորում. մասնակցում է ՏՏ ոլորտի շուրջ 600 մասնագետՓաշինյանը, Միքայելյանն ու Միրզոյանը ձերբակալված են. տեղեկացվել է ԱԺ նախագահին. ՀՔԾԷրեբունի փողոցում դիմակավորված անձինք մահակներով հարվածել են ցուցարարներին. ոստիկանները չեն միջամտելԵՄ-ն կողմերին զսպվածության եւ բանակցությունների միջոցով հրատապ լուծում գտնելու կոչ է անում. հայտարարությունՖրանսիայի հրապարակից բերման ենթարկվեց Վոլոդյա ԱվետիսյանըՄԻՊ-ը հիշեցնում է՝ լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների անդառնալի հետևանքներիԺամը 13-ի դրությամբ, բերման է ենթարկվել 49 անձ Ս. Սարգսյանի հրաժարականին քիչ է մնացել. Նիկոլ Փաշինյանի կոչը ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժիններում են Հայ հոգևորականները սկսեցին քայլել երթի առջևից Գարեգին Բ կաթողիկոսն Արցախի նախագահի հետ քննարկել է Երևանի դեպքերը Լյովա Երանոսյանը հայհոյեց Սասուն Միքայելյանին. նույն ձև պատասխան ստացավ (տեսանյութ)Լարված իրավիճակ ԳյումրիումԷրուբունու թաղապետը Նիկոլ Փաշինյանին ոչ ադեկվատ է որակել և կոչ է անում մարդկանց տանից դուրս չգալՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել Դավիթ Սանասարյանի ձերբակալության մասին Զանգվածային միջոցառումների ընթացքում ավելի քան 30 անձի նկատմամբ հարկադրանքի միջոցներ են կիրառվել. դատախազությունՀավաքի վայրից 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից. Ոստիկանություն Մենք պետք է համախմբվենք, Նիկոլին ազատենք. Սասուն Միքայելյանի կոչըԲակո Սահակյանը Երևան է եկելՋերմաստիճանը կբարձրանաՈստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. Աշոտ Ահարոնյան Ինչպես բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս իրավիճակում երկխոսությունը չէր կարող արդյունքներ տալ. Կարեն Կարապետյանի հայտարարությունը Մեզ բերման են ենթարկում, դուք եկեք փողոց. ակտիվիստՈւժայինները տարան Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին. կան բազմաթիվ բերման ենթարկվածներՉհամարձակվե՛ք բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ. Արման ՎարդանյանՈստիկանները տարել են Նիկոլ Փաշինյանին. նրանք հատուկ միջոցներ են կիրառում (տեսանյութ)Պարզվեց՝ երեկ հինգ ժամով պատանդ եմ վերցրած եղել 3 ոստիկանական մեքենա, 11 ոստիկան և 4 քննիչ. Լևոն Բարսեղյանը ազատ է արձակվելՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ. Օր 10-րդ. Ցուցարարները Տիգրան Մեծ պողոտայով շարժվում են դեպի Էրեբունի համայնք Զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողությունները շարունակվում են (տեսանյութ)Խնդրանքս Նիկոլ Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. Էդմոն Մարուքյան Աստղագուշակ՝ ապրիլի 22-ի համարՏԵՍԱՆՅՈւԹ. Հանդիպումն ավարտվեց. Սերժ Սարգսյանը չի հեռանում, Նիկոլ Փաշինյանը կշարունակի պայքարը Օրվա խորհուրդը«Բարսելոնա»-ն` Իսպանիայի գավաթակիր (տեսանյութ)Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ ՍանասարյանինՅուրա Մովսիսյանը ևս մեկ հանդիպման չի մասնակցիԵրևանում մեքենաների ձայնային ազդանշաններով քաղաքացիների անդորրը խախտելու կասկածանքով 5 անձ ձերբակալվել էՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)Առավոտյան Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը կհանդիպենԳեղարքունիքում տեղացած ձյունը սպառնում է կորիզավոր ծառատեսակների պտղակալմանը
Ամենադիտված
Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանումՍամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանումԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Կենտրոնում անկարգություններ են, ծեծ ու ջարդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Միխեիլ Սաակաշվիլիի կոչը՝ Հայաստանի իշխանություններինԷդուարդ Շարմազանովի եղբայրը ցուցարարին ծեծելով նստեցնում է ավտոմեքենան (տեսանյութ)«Ես կատարեցի իմ քայլը և Իսպանիայից եկա Հայաստան» (տեսանյութ)Էս ո՞ւր ենք ընկել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես. Էդմոն ՄարուքյանՉհամարձակվե՛ք բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ. Արման ՎարդանյանՍերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը «պատանդ» է մնացել ԱԳՆ-ում. օրվա կադր
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՈվ է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանում(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն ազգն են. Արցախում ծառայելը հակասահմանադրական էԾեծկռտուք՝ օրենքով գողերի և Արաբկիրի նախկին թաղապետ Էդուարդ Մուշեղյանի մասնակցությամբԾանոթացեք աշխարհի ամենասեքսուալ կին նախագահի հետ. դուք երբեք չեք կռահի, թե որ պետության ղեկավարն է նա (լուսանկարներ) Սամվել Ալեքսանյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատշգամբից հետևում է ցույցերին. գաղտնի նկարահանում
Ահա երեկվա հրդեհի գլխավոր հերոսուհինՄիլիարդատերերի կանայք. Սամվել Ալեքսանյանի կինն ու Սամվել Կարապետյանի կինը՝ միասին (լուսանկարներ)Ով է նա, ով կողմ չքվեարկեց Սերժ ՍարգսյանինԱմբողջ համացանցը քննարկում է Անահիտ Սիմոնյանի ու Արման Հովհաննիսյանի լուսանկարըԱրտակարգ իրավիճակ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիահերձարանում Մեքենաների վրա գազաբալոններ այլևս չեք կարողանալու տեղադրել. նոր օրենքը նոր կարգ է սահմանելուԾաղիկներ տնկող աղջկա տեսանյութը 2 օրում 10 միլիոն դիտում է հավաքել. ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ (տեսանյութ)Sexy. Նազենի Հովհաննիսյանը հետևի կողմից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով սեքսուալ մարմինը (ֆոտո)Գիշերը թեժ է լինելու. «Թոխմախի Մհերի» գազալցակայանում 200 հոգի մարդ է հավաքվել. գաղտնի նկարահանում(18+) Սահմռկեցուցիչ լուսանկարներ` Կեմերովոի դժոխային հրդեհից