Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները

Վրաստան

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ընդգծեց, որ Վրաստանի հայկական շատ դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման խնդիր ունեն: «Շատ դպրոցներ ուսուցիչներով ապահովելու խնդիր ունենք: Իհարկե, սա Վրաստանի կրթության նախարարության խնդիրն է, բայց գիտենք, որ Հայաստանում անվճար ուսուցանում են Վրաստանից գնացած հայ երիտասարդների, ովքեր մանկավարժ դառնալու ցանկություն ունեն: Եվ նրանք հետո կվերադառնան այստեղ՝ հայկական դպրոցներում դասավանդելու, հատկապես Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջաններում»,-նշեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

Վրաստանում կա 120-ից ավելի հայկական դպրոց: Վիրահայոց թեմի առաջնորդը շեշտեց, որ այդ դպրոցներում հարյուրավոր մանկավարժների կարիք կա: «Մենք Ջավախքում դպրոց ունենք, որտեղ ավարտած աշակերտը չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց նույն դպրոցում դասավանդում է: «Դրա համար կրթական մակարդակը ցածր է, և մենք այն բարձրացնելու խնդիր ունենք»,- նշեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նա հավելեց, որ ինքը ՀՀ Նախագահին խնդրել է, որպեսզի առավել աշխուժացվեն մշակութային կապերը Հայաստանի և Վրաստանի միջև: «Մենք շատ լավ ենք ճանաչում Վրաստանը, վրացական մշակույթը, քանի որ հայերը շատ են Վրաստան այցելում, բայց վրացիները Հայաստան քիչ են այցելում և չեն ճանաչում Հայաստանն ու հայկական մշակույթը: Եվ հարկավոր է, որպեսզի աշխուժանան մշակութային կապերը: Մշակութային կապերի համատեքստում առանձնացրել ենք հայ ստեղծագործողների աշխատանքները, նաև արդի հայ գրականությունը պետական մակարդակով վրացերեն թարգմանելու հարցը: Այսօր այդ հարցերը լուծվում են կամ գրողների միության կամ ուղղակի անհատների միջոցով, իսկ հարկավոր է հայ գրականությունը վրացերեն թարգմանել, քանի որ Վրաստանում ընթերցանությունը շատանում է, շատ նոր գրախանութներ են բացվում, որոնք դառնում են գրքասերների ակումբներ»,- մանրամասնեց Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ Նախագահի հետ կարևորել է նաև հայ գործարարների կողմից Սամցխե-Ջավախքի շրջանում ներդրումներ անելու հարցը: «Շատ է անհրաժեշտ, որ տեղի բնակչությունը, բացի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներից, որը հիմնական զբաղմունքն է, այլ աշխատանքներ ևս ունենան, որպեսզի սոցիալական կյանքն այնտեղ ավելի ապահով լինեն, և մարդիկ չլքեն իրենց համայնքները»,- ասաց նա:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ)
Ամենադիտված