Ավիացիայի ոլորտի 27 վետերան երեք տարի կարող է կես գնով օգտվել «Արմենիա» ավիաընկերության չվերթներից
Հասարակություն«Արմենիա» ավիաընկերությունը ավիացիայի ոլորտի 27 վետերանի հնարավորություն է ընձեռում կես գնով ձեռք բերել ընկերության չվերթների տոմսերը:
Դեկտեմբերի 26-ին ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը նրանցից 15-ին հանձնեց շնորհակալագրեր ու զեղչի քարտեր` նշելով, որ երեք տարի շարունակ վետերաններն ու նրանց մոտ հարազատները` կանայք, երեխաներն ու թոռները, կարող են օգտվել արտոնյալ պայմաններից: «Դուք այդքան աշխատանք եք կատարել, ունեցել եք մեծ ներդրում ավիացիայի ոլորտում, մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել: Սա ձեզ հնարավորություն կտա ավելի շատ թռչել, հիշել ձեր երիտասարդ տարիները, հանդիպել ձեր կրտսեր գործընկերներին»,-ասաց ավիաընկերության ղեկավարը:
Զեղչի քարտապանները կարող են օգտվել ինչպես էկոնոմ, այնպես էլ բիզնես դասերում տրամադրվող ծառայություններից: