Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իշխող կուսակցության առաջնորդը. Շարմազանովը չի շտապում բացել փակագծերը

Քաղաքական

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հարցին, թե 2018թ. նախագահի լիազորությունների ավարտից հետո որտեղ է շարունակելու իր գործունեությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այդ հարցը իշխող կոալիցիան դեռ չի քննարկել: «2018 թվականը կգա` բարին հետը: Կքննարկենք, կպատասխանենք: Պարոն Նախագահը իր վերջին հարցազրույցում բոլոր հարցերին շատ ուղիղ և հստակ պատասխանը տվել է: Նա խոսել է Հայաստանի բոլոր մարտահրավերների մասին, նաև ասել է, թե ինչ է լինելու 2018թ.: Իսկ ի՞նչ է լինելու. ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ շարունակելու է կառավարել մինչև 2022թ.: Թե ով որտեղ է աշխատելու, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կհավաքվեն, կքննարկեն, կասեն: Դեռ չենք հավաքվել, չենք քննարկել: Հենց հավաքվենք, քննարկենք, ես ձեզ կասեմ»,-նշեց Շարմազանովը:

Հարցին, ինքն ուզո՞ւմ է, որպեսզի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ. զբաղեցնի վարչապետի պաշտոնը, Շարմազանովը պատասխանեց.  «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում գործող պետական քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու  և  ճիշտ լուծումներ տալու աշխատանքը, քան  Նախագահ Սերժ Սարգսյանը»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե անփոխարինելի մարդիկ չկան: «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ. կան անփոխարինելի լրագրողներ, նկարիչներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ: Ինձ համար, օրինակ, Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է, և մենք նրա կարիքն ունենք»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: «Ինձ համար կրկնակի պատիվ է լինել հայրենիքի զինվոր, պետության զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Ես նրա ղեկավարած քաղաքական թիմի անդամ եմ, և շնորհակալ եմ պարոն նախագահին, որ կարող եմ իմ մի փոքր ներդրումն ունենալ պետականաշինության գործում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդը: «Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր: Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, բայց կարծում եմ օբյեկտիվորեն այդպես է բոլորի համար: Թե Կարեն Կարապետյանի, թե իմ, թե Վիգեն Սարգսյանի, թե Տարոն Մարգարյանի և մնացածի համար մեր կուսակցության լիդերը Սերժ Սարգսյանն է: Իսկ թե 2018թ. նա ո՞ր պաշտոնում կլինի, կլինի՞,  թե չի լինի, 2018 թվականը կգա, մենք կքննարկենք, ինչպես մեր երկրի համար ավելի արդյունավետ կլինի, այնպես էլ կորոշենք»,- եզրափակեց Շարմազանովը:

2018թ․ ապրիլից, երբ կավարտվեն ՀՀ գործող նախագահի լիազորությունները, Հայաստանն անցում կկատարի կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։ Մինչ այդ խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի։ Վարչապետի թեկնածու կարող են ներկայացնել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը։ Խորհրդարանում վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը
Ամենադիտված