Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր 

Պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության համար

 ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի՝ 1948 թ.  ծնված Հ.Ազատյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մայիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինիս մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 

Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։ Դեպքի օրը՝ 2017թ.  ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում,  նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան և պատվիրել մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Արարատի մարզի Նորամարգ և Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա և ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, գետնից վերցրել մետաղյա ատամնանիվ և հարվածել գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այնուհետև զինծառայողը վարորդի գրպանից  հափշտակել է առկա գումարը և բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով  և 183-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)
Ամենադիտված