Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа 

Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք. Կարեն Կարապետյանի հարցազրույցը (Մաս 1)

Экономика

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին: Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է հարցազրույցը: 

– Պարոն վարչապետ, տարվա ավարտին մնացել է մի քանի օր։ Կխնդրեի գնահատեիք Ձեր և Ձեր թիմի կատարած աշխատանքը։ Որքանո՞վ եք բավարարված։ Հաջողվե՞ց անել այն ամենը, ինչը նախատեսել էիք այս տարվա համար, թե՞ կային անելիքներ, որ մնացին:

Վարչապետ– Այն տեսանկյունից, թե ինչ էինք ի սկզբանե պլանավորել, ինչ թվեր էինք ասել, այդպես մոտենալու դեպքում գնահատականը բավականին բարձր կլինի։ Որովհետև ինչ թիրախներ դրել էինք այս տարվա համար, փաստացի բոլոր ցուցանիշները դրանցից բարձր են: Նշանակո՞ւմ է, որ մեր թիմն ամբողջությամբ գոհ է, ու բաներ չկան, որ կարող էինք ավելի արագ, ավելի էֆեկտիվ անել, իհա՛րկե ոչ: Դրա համար կարևոր է, թե ինչն ենք դնում գնահատականի մեջ. ինչ պլանավորել ենք՝ կատարել ու գերակատարել ենք: Ներքին հանգստություն կա՞, որ ամեն ինչ լավ է՝ ոչ։ Բաներ կա՞ն, որոնցից բավարարված չենք՝ այո:

Բ. Թ.- Օրինակ, ինչի՞ց բավարարված չեք:

Վարչապետ– Բազմաթիվ բաներից:

Բ. Թ.- Գոնե 3 ամենակարևոր կետերը նշեք:

Վարչապետ– Եթե նշեմ, թիրախավորելու եմ այն մարդկանց, ովքեր համակարգում են տվյալ ոլորտները։ Բայց անբավարարվածություն, որ կա մի բանից և որը թիրախավորված չէ, հետևյալն է՝ չգիտեմ՝ մենք կարողացե՞լ ենք հետադարձ կապը հասարակության հետ պահել, ինչը չափազանց կարևոր է, որ հասարակությունը հավատա ծրագրին, մասնակից դառնա, հավատա, որ սա է ճանապարհը, արդյոք մենք հասե՞լ ենք դրան, թե՞ ոչ: Որոշակի ոգևորություն բիզնես միջավայրում զգում ենք: Պարզ է, որ հասարակության խնդիրներն անհնար էր լուծել՝ նույնիսկ այս ցուցանիշներից ավելի լինելու դեպքում: Նա, ում կյանքի որակը քիչ թե շատ լավացրել է, շատ չի բարձրաձայնում դրա մասին:

Բ. Թ.- Երբ Դուք նոր էիք նշանակվել վարչապետի պաշտոնում, Ազգային ժողովում հայտարարեցիք, որ տնտեսության վիճակը շատ վատ է։ Հետո խնդիրների ախտորոշման փուլի մասին հայտարարեցիք։ Իսկ որո՞նք էին այդ խնդիրների պատճառները։

Վարչապետ– Իսկ ի՞նչ է տալու դա:

Բ. Թ.- Առանց պատճառը հասկանալու՝ խնդիրը լուծելն անհնարին է։

Վարչապետ– Պատճառները բազմազան են՝ օբյեկտիվ իրավիճակ, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակ, արտաքին ճգնաժամեր, կառավարման մեջ թերացումներ: Ֆիքսեցինք այդ ամբողջը, էջը փակեցինք, հիմա ունենք ստարտային մի վիճակ, որը պետք է ուղղենք, գնանք առաջ:

Բ. Թ.- Երբ հայտարարվեց այս տարի 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, ի սկզբանե տպավորություն կար, որ խոսքը վերաբերում է օտարերկրյա ներդրումներին (ընդ որում, տևական ժամանակ շատերն այդպես էին կարծում)։ Հետո պարզվեց, որ դրա մեջ մտնում են վարկային ծրագրերը կամ բյուջետային միջոցների հաշվին իրականացված ծրագրերը…

Վարչապետ– Ուզում եմ ֆիքսենք, որ հետո չի պարզվել: Հենց այն պահին, որ մենք հայտարարել ենք 850 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին, առաջին հայտարարության ժամանակ ֆիքսել ենք հասցեները՝ բյուջե, վարկեր, համայնքային դրամաշնորհներ, և այլն, և այդ ամենը հստակ ձևակերպված էր՝ ըստ նախարարությունների, նաև՝ ըստ հոդվածների: Մենք չենք ասել՝ դրանք ներդրումներն են, ասել ենք՝ դրանք այն ծրագրերն են, որոնք իրագործվում են: Ու անընդհատ, երբ հարցնում էին՝ ի՞նչ եղավ, մենք պատասխանում էինք՝ այստեղ ներդրումներ կան, որոնք մենք չենք տեսնում (օրինակ, Բաբկեն Թունյանն առանձին ջերմոց է բացում, մենք չենք տեսնում): Երբ օգոստոսին մենք հաշվետվություն էինք տալիս, շատ ավելի ներդրումներ էինք տեսնում, բայց չէինք ընդգրկել դա այդ ներկայացված ցուցակի մեջ: Իսկ 850 մլն դոլարի մասին մենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ենք հայտարարել:

Բ. Թ.- Այսինքն՝ սա ստանդարտացված ցուցանիշ չէ, Ազգային վիճակագրական ծառայությունը նման ցուցանիշ չի հրապարակում։ Ուզում էի իմանալ՝ 2016թ. այս 850 մլն դոլարի համադրելի ցուցանիշն ինչքա՞ն է եղել:

Վարչապետ– Թե որքան է եղել նախորդ տարի այդ նույն հոդվածների համանմանը, չեմ կարող այս պահին ասել։ Ոչ թե թաքցնում եմ, այլ ուղղակի վիճակագրությունը չունեմ:

Բ. Թ.- Ռուսաստանաբնակ 30 գործարարներ տարվա սկզբին աջակցություն հայտնեցին Ձեր ծրագրերին ու պատրաստակամություն՝ ներդրումներ անել: Հիմա տարին արդեն ավարտվում է, կարո՞ղ եք մի քանիսն առանձնացրել, որոնք մեկնարկել են:

Աշոտ Մանուկյան- Առաջինը, որի մասին բազմիցս ասել ենք, Շնող ՀԷԿ-ի ծրագիրն է, որը նախնական գնահատականներով՝ կկազմի 150-200 մլն դոլար, դա խորհրդային ժամանակներից ի վեր չկառուցվող հէկ էր, որի նախագծումը սկսվել է դեռ խորհրդային ժամանակներում, բայց խորհրդային պետությունը չկարողացավ նույնիսկ ավարտել կամ նույնիսկ սկսել շինարարությունը:

Երկրորդ, արդեն սկսել ենք նախահաշվարկային աշխատանքները կոշտ թափոնների վերամշակումից էլեկտրաէներգիայի ստացման կայանի կառուցման համար: Ծրագիրը դեռ նախագծային, նախահաշվարկային փուլում է, բայց նախնական գնահատումներով՝ կկազմի 60-80 մլն դոլար, ընդ որում՝ սա կլինի Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում պիլոտային ծրագիր: Այն հետո կտարածվի մնացած բոլոր մարզերում:

Ներդրողների ակումբի ծրագրերից շատ կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանում առաջին արդյունաբերական նշանակության արևային կայանի կառուցումը: Իր տեսակի մեջ լինելով եզակի՝ այն խթան հանդիսացավ, և դրանից 6 ամիս անց Հայաստանում հայտնվում են նոր արևային կայաններ:

Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, այդ տիպի կայանների կողմից արտադրվող էներգիայի ծավալների մեծացմանը զուգահեռ՝ ի հայտ է գալիս այդ էլեկտրաէներգիան կուտակելու անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում մենք պետք է արտադրենք ու կորցնենք, քանի որ հնարավորություն չունենք այդ պահին սպառելու: Եվ հենց դրա հետ է կապված ներդրողների ակումբի հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է TESLA-ի հետ, զուգահեռ՝ նաև այլ արտադրանքի հետ. փորձում ենք նաև կառուցել կուտակիչ կայաններ: Առաջին պիլոտայինը կլինի Դդմաշենում` մինչև 15 մեգավատտ հազորությամբ կուտակիչ կայանի կառուցում: Սրա նախնական արժեքը 15-17 մլն դոլար է: Այս 4 ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, նախագծային, նախահաշվարկային փաստաթղթերի մշակման փուլում են:

Վարչապետ- Եթե մեզ հաջողվի իրականացնել այս վերջին ծրագիրը, դա սկզբունքորեն կփոխի մեր էներգետիկ անվտանգությունը: Թեպետ էներգետիկ անվտանգության տեսակետից մեր երկիրն առանց այն էլ Եվրոպայի պետությունների մեծամասնությունից շատ ավելի անվտանգ է, այսինքն՝ ֆորսմաժորային պայմաններում գազի մատակարարում, և այլն: Ինչպես պարոն Մանուկյանն ասաց՝ արևային էներգետիկայի զարգացումը կունենար սահման, եթե մենք կուտակիչ ակումուլյատորների խնդիրը չենք լուծում, որովհետև ռեակտիվ հզորության սպառման խնդիր կա:

Բ. Թ.- Իսկ այս կուտակիչների ծրագիրը չի՞ հակասում «Գազպրոմի» շահերին:

Վարչապետ– Ոչ, շուկա է: Ամեն մեկը պետք է փորձի շուկային արձագանքել: «Գազավիկները» պետք է մտածեն՝ ոնց են իրենց վաղվա օրը կառուցելու:

Աշոտ Մանուկյան– Պարոն վարչապետը նշեց էներգետիկ անվտանգության մասին, այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա, որը ոչ ոք չի նկատում: Տեսեք՝ մենք միշտ ասում ենք, որ մեր ներքին սպառման կառուցվածքում 33 տոկոսը կազմում է գազային էներգիան, 33 տոկոսը՝ միջուկային էներգիան, 33 տոկոսը՝ հիդրոէներգիան: 2016թ. վերջից մինչև այս տարվա վերջ, ես հիմա կոնկրետ թիվը չեմ նշի, որովհետև թիվը կունենամ 10 օրից, 1 կվտժ-ի արտադրության համար գազի տեսակարար ծախսը զգալիորեն նվազել է: Մենք շատ ավելի քիչ գազով շատ ավելի շատ էներգիա ենք արտադրում: Հիմա մենք Երևանի ՋԷԿ-ի երկրորդ բլոկն ենք կառուցում, որն առնվազն 20 տոկոսով այսօրվա մակարդակից կնվազեցնի գազի ծախսը 1 կվտժ-ի հաշվարկով:

Վարչապետ– Սա էլ նրա վերաբերյալ, որ ամբողջը «Գազպրոմն» է անում: Բացի դրանից՝ ակումբն այսօր քննարկում է, և փաստացի ներդրում ունի նաև թեթև արդյունաբերության մեջ: Բացի դրանից՝ ակումբի հետ մյուս տարի քննարկելու ենք փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագիրը։ Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեծ ջրամբարներ չկառուցենք։ Որտեղ ջրի պահպանման ծախսերը շատ են, աշխարհագրությունը մեծ է, միջավայր է ձևավորվում, նաև ջրամատակարարն ինքը կառուցում է, ինքը շահագործում է:

Քննարկվում է նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման մեջ մասնակցությունը, որտեղ մենք պետք է վերցնեինք վարկը, իսկ հիմա մասնավորի հետ այդ ռիսկերը կիսելու ենք:

Եվ բազմաթիվ այլ ծրագրեր կան, որոնք քննարկման փուլում են: Ես կարծում եմ, որ այդ ակումբը և՛ հետաքրքիր դրայվերի նշանակություն ունի, և՛ ներգրավման նշանակություն ունի, և՛ մասնակիցներին ընդլայնելու հնարավորություն ունի (վերջերս մենք Սամվել Կարապետյանի հետ խոսել ենք, որ նոր մարդիկ ենք ներգրավվում), և՛ նաև՝ բիզնեսի նոր մշակույթ է բերում: Ինչպես պարոն Մանուկյանը նշեց, ամենակարևորը խոշոր ենթակառուցվածքային ծրագրերն են, որտեղ մասնավորը չէր մտնում: Այս փաստը շատ կարևոր է:

Բ. Թ.- Բավականին երկար ժամանակ է՝ գործում է ներդրումային ծրագրերի կայքը, որտեղ հավաքագրվել են տարբեր ներդրումային ծրագրեր, մշակվել ու ներկայացվել էին ֆինանսավորողներին, որպեսզի, եթե հետաքրքրում է, մարդիկ ներդրումներ անեն: Այս ընթացքում հետաքրքրություն ընդհանրապես եղե՞լ է այդ ծրագրերի նկատմամբ, ներդրումներ անողներ եղե՞լ են:

Վարչապետ– Ես երկու խոսք ասեմ, ընդհանրապես ներդրումների մասին և հասարակության սպասելիքների մասին, թե ինչ եղան ներդրումները, բա ասում էիք՝ ներդրումներ կբերենք, և այլն:

Առաջին խնդիրը, որ մենք մեր առջև դրել ենք՝ ներքին ներդրողին ոգևորելն է, որ նա աշխատի: Այդպիսի երկիր գոյություն չունի, որ, երբ ներքին ներդրողը պասիվ է, արտաքին ներդրողը գալիս է: Ներքին ներդրողին ոգևորելու համար փորձել ենք մաքսիմալ հեշտացնել պայմանները: 2017 թվականի այս մակրոտնտեսական ցուցանիշները, որ ունենք, համախմբված գործողությունների մի շարք է: Հարկային-մաքսայինը սահմանին խնդիրներ չի ստեղծում, հարկայինը չի ճնշում, բիզնեսմենն ակտիվ է:

Մենք այսօր մարզային ծրագրերն ամփոփում ենք, ունենք վիճակագրություն, որ 100 ծրագրից 24-ն արդեն իրագործվել է, ևս 19-ը քննարկման փուլում է: Զուտ վիճակագրության առումով դա, կարող է, լավ թիվ չէ, բայց մարզային օղակների մեջ տնտեսական բաղադրիչը սարսափելի մեծ գործոն է դարձել նրանց աշխատանքներում: Հստակ ձևակերպել են, թե սեփական եկամուտն ինչպես է լինելու, պահպանությունն ինչպես է լինելու, գյուղատնտեսական ծրագրերը, որ սուբսիդավորել ենք, մրցակցություն է լինելու մարզպետների մեջ, թե քանի հոգի են այս ծրագրերին մասնակցում, ինչքան ներդրում են նախատեսում բերել: Մենք այսօր անգամ մեր սեփական գույքը պատրաստ ենք անվճար տալ գործարարին՝ որոշակի հայտանիշների դեպքում. Արթիկում և Ապարանում նման օրինակներ ունենք:

Հիմնական խնդիրն այն էր, որ մեր ներքին պոտենցիալ ներդրողին արթնացնեինք, որ մեր բոլոր համայնքապետերը հասկանան, որ իրենց քաղաքում, համայնքում բիզնես ունենալը միայն կառավարության գործը չէ: Բազմաթիվ օրինակներ ունեինք, որ համայնքների ղեկավարները բերում էին ծրագիրը, թողնում էին կառավարությունում ու գնում էին: Մենք չենք ասում՝ մեր պատասխանատվությունը չէ։ Բայց երբ համայնքապետերը հասկանում են, թե իրենց համայնքում բիզնես-միջավայրը լա՞վն է, թե՞ լավը չէ, բիզնեսը զարգանո՞ւմ է, թե՞ ոչ, ինքն ընդառա՞ջ է գնում բիզնեսին, թե՞ ոչ, դրանից բոլորը միայն շահում են։ Ես վստահ եմ, որ հետևողական աշխատանքի դեպքում 2018թ. մարզային ծրագրերը որակապես այլ են լինելու:

Բ. Թ.- Պարոն վարչապետ, եթե այդ խնդիրը երկու մասի բաժանենք՝ բիզնես ծրագիր ստեղծել, մշակել և ֆինանսավորում գտնել, մեզ մոտ այդ երկու խնդիրներից ո՞րն է ավելի սուր դրված:

Վարչապետ– Բիզնես ծրագիրը մշակելը:

Բ. Թ.- Այսինքն՝ գումարը կա, բիզնես ծրագրերը չկա՞ն:

Վարչապետ– Այո, բիզնես ծրագիրը քիչ են, բիզնես մտածելակերպը դեռ այդքան զարգացած չէ:

Բ. Թ.- Հիմա կոնկրետ այդ ներդրումների կայքում կան մի քանի տասնյակ ծրագրեր, փողը կա՞:

Վարչապետ– Այնպես չէ, որ փողն անվերջ է: Բոլորն այսպես են հասկանում՝ 3 միլիարդանոց ծրագիր եմ բերել, 3 միլիարդը տվեք։ Իսկ ո՞րն է գործարարի ներդրումը, ի՞նչ պատասխանատվություն կամ ռիսկեր կան: Այդ մասին չի նշվում:

Սուրեն Կարայան– Կայքը հարթակ է, որտեղ ներկայացված են բիզնես ծրագրեր՝ 2 մասից: Մեկը՝ հնարավորություն ենք ստեղծել, որ մասնավոր հատվածն իր ներդրումային ծրագրերը ներկայացնի, մյուսը՝ մենք՝ որպես պետություն, մեր այն ենթակառուցվածքային և խոշոր ծրագրերը, որ հնարավոր է՝ հետաքրքրեն մասնավոր հատվածին, այդ ծրագրերն ենք դրել: Ունենք երկու արդյունք. առաջինը, որ մասնավոր հատվածը ոգևորվեց և ծրագրեր ներկայացրեց, ժամանակի ընթացքում հետևել ենք, իր կողմից ներկայացված ծրագրերի որակը փոխվեց: Երկրորդ արդյունքն այն է, որ Big 4-ից 2 կազմակերպություն՝ KPMG-ն և Deloitte-ն, ևս հետաքրքրված են։ Իրենք պայմանավորվել են մասնավորի հետ, իրենք կազմել են մանրամասն բիզնես ծրագիր, և իրենք այդ ծրագրերն արդեն PR են անում, որպեսզի դրանց համար ներդրումներ գտնեն:

Բ. Թ.- Ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը:

Սուրեն Կարայան– KPMG-ն վերցրել է ներդրումային ծրագիր, որի արժեքը 120 մլն դոլար է, Deloitte-ը ընտրել է 2 ծրագիր, որոնք միասին մոտավորապես 80 մլն դոլար են կազմում։ Մենք ունենք նաև կոնկրետ մեկ ծրագիր, որը եղել է կայքում և ֆինանսավորվել է, գյուղատնտեսության ոլորտում է, ջերմոցային ծրագիր էր: Ունենք կոնկրետ հետաքրքրություն 2-3 ծրագրերի հետ կապված, խոշոր շինարարական ծրագրեր են, որոնց շուրջ հիմա բանակցում ենք:

Բ. Թ.- Պարոն վարչապետ, խոսում էիք ներքին ներդրումների մասին։ Կարծում եմ՝ կհամաձայնեք նաև, որ որպեսզի օտարերկրացին այստեղ ներդրումներ անի, պետք է ներքինն իրեն օրինակ ծառայի: Հիմա, կներեք, իհարկե, Ձեր անձնական օրինակով հարցս տամ. Ձեր գույքի և եկամուտների հայտարարագրում բավականին մեծ դրամական միջոցներ եք հայտարարագրել, այսինքն՝ ենթադրում եմ, որ դրանք ազատ միջոցներ են: Իսկ հարմար ծրագրեր չկա՞ն, որ դրանցում ներդրումներ անեք:

Վարչապետ– Կան, և անելու եմ, և անում եմ, բայց ես չեմ անում, հիմա ո՞նց են ասում՝ իմ ընտանիքի անդամներն են անում: Գյումրիում ծրագիր կա, մտածում եմ՝ Վանաձորում նույնպես նման ծրագիր անել զբոսաշրջության զարգացման համար, և այլ ծրագրեր էլ կան, որոնք իմ ընտանիքի անդամներն անում են և անելու են:

Բ. Թ.- Միայն ծառայությունների՞ ոլորտում:

Վարչապետ– Ոչ, նաև արտադրություն կա, գյուղատնտեսություն:

Բ. Թ.- Դրա փակագծերը ե՞րբ կբացվեն:

Վարչապետ– Երբ իրագործվի:

Բ. Թ.- Բայց տեսանելի՞ ապագայում:

Վարչապետ– Տեսանելի, շատ տեսանելի:

Բ. Թ.- Հարկային օրենսգրքի մասին մի հարց տամ, որը ներդրումների հետ ուղղակի կապ ունի։ Խոսքը շահաբաժինների հարկման մասին է: Մոտավորապես 1 տարի առաջ, երբ Արցախում ասուլիս էիք տալիս Արցախի վարչապետի հետ, ես Ձեզ հարցրի, որ հնարավո՞ր է՝ Հարկային օրենսգիրքը փոփոխությունների ենթարկվի, Դուք այն ժամանակ պատասխանեցիք, որ, եթե հաջողվի հարկերի հավաքագրումը կարգավորել և հասցնել նորմալ մակարդակի, հնարավոր է՝ վերանայվի: Հիմա, ինչպես երևում է, հարկերի առումով խնդիր չունենք։ Շահաբաժինների հարկման վերանայման հնարավորությունը դեռ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ, որովհետև արդեն տարին վերջացավ, ՀՕ-ն մի քանի օրից կմտնի ուժի մեջ:

Վարչապետ– Մենք հարկային, մաքսային մարմինների մեջ որոշակի փոփոխություններ ենք արել առաջին հերթին այն մասով, որտեղ զգացել ենք, որ բիզնեսի համար կարող է խնդիր լինել: Ընդհանրապես, Հարկային և Մաքսային օրենսգրքերը, որ մենք ընդունել էինք, մեկ անգամ էլ եմ ուզում ձևակարպել՝ տրամաբանական են և կյանքի կոչվելու իրավունք ունեն: Բայց մենք հասկանում ենք, որ այնտեղ կան դժգոհություններ, և օբյեկտիվ դժգոհություններ, մանավանդ՝ սպիտակ դաշտում աշխատող մարդկանց համար, բարձր աշխատավարձ ստացող մարդկանց համար, որ՝ դուք չեք խրախուսում սպիտակ դաշտում աշխատելը, պատժում եք մեզ: Մենք նաև բացատրել ենք, թե որն է տրամաբանությունը, որովհետև այն բազան, որը մենք ունեինք, դրա վրա պետք է կառուցեինք նոր հարկային, մաքսային ցանց, որի պարագայում կարողանանք սպասարկել այն վարկերը և այն ֆինանսական պարտավորությունները, որ ունեինք: Եվ դա ինչ-որ առումով ոչ թե անտրամաբանական լուծում էր, ճարահատյալ լուծում էր, երբ մենք բիզնեսի բեռը բարձրացնում էինք:

Սա նշանակո՞ւմ է, որ մենք երբևէ չենք անդրադառնալու Հարկային և Մաքսային օրենսգրքերին, և մանավանդ՝ այն դիվիդենտների մասը, որը դուք ասում եք, ո՛չ: Բայց դա մի պրոցես է, որ մենք 2018 թվականին էլ ենք որպես նշաձող դրել մեր առջև, հարկային, մաքսային մարմինների առջև. համարյա 100 միլիարդի չափով ավելացրել ենք հավաքագրման խնդիրը, և այս կարգապահությունից, տնտեսական ակտիվությունից՝ շուկան ոնց է արձագանքելու, մենք նույնպես նայելու ենք: Մենք շատ տրամադրված ենք, որպեսզի Հայաստանում ձևավորվի այնպիսի բիզնես միջավայր, որ բիզնես անելը հեշտ լինի, բիզնես անողի համար մաքսիմալ կոմֆորտ լինի, բիզնեսմենն իրեն ապահով և անվտագ զգա, որ մեր ներքին ներդրողը ոգևորվի և իր հետ բազմաթիվ այլ ներդրողներ բերի:

Վարդան Արամյան- Նախ՝ Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ մի ազդակ էլ նշեցինք, որ բոլոր այն կանոնները, որոնք ժամանակի ընթացքում ցույց կտան, որ կարող են խեղում մտցնել բիզնեսի կյանքում, ընդ որում, ոչ օբյեկտիվ ձևով, կվերանայենք:

Իսկ ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, մասնավորապես՝ դրույքների վերանայմանը, դա ավելի խորքային վերլուծություն է պահանջում, ասենք՝ եկամտային հա՞րկը պետք է իջեցնես, թե՞ այլ հարկատեսակները, որպեսզի տնտեսության վրա դրական ազդես, բայց մյուս կողմից էլ՝ բյուջեի մեջ խնդիրներ չունենաս, որովհետև ամեն դեպքում բյուջեն պետք է նաև պարտքի կայունություն ապահովի: Հիմա այս տարվա ընթացքում ՊԵԿ-ի հետ միասին մի քանի խնդիր տեսանք, որոնք դրոշակ են բարձրացնում: Դրանցից մեկը վերաբերում էր նվազագույն շահութահարկի նորմին, մյուսը՝ շահաբաժիններին, երրորդը՝ տարաների ԱԱՀ-ով հարկման ռեժիմին, և այլն։

Հարկային օրենսգրքի մասով մենք մոտ 115 իրավական նորմերի փոփոխություն էինք առաջարկել, որի մեծամասնությունը (շուրջ 106-ը) շտկումներ ու հստակեցումներ էին ։ Հիմնական նպատակն էր, որպեսզի նաև ձևակերպումների մեջ տարընկալումներ չլինեին։ ՊԵԿ-ն էլ հայտարարել է, որ մեր գործողությունները պետք է շատ հստակ լինեն: Մենք որ գնում ենք տեսչական ստուգումների, խաղի կանոնները բոլորի համար միատիպ են, բայց օրենքն էլ պետք է այնպես լինի, որ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա: Դրա համար, բոլոր այն տեղերում, որտեղ, ըստ մեզ՝ կարող էր տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ, դրանք մաքրեցինք: Իսկ հեշտացման, այսինքն՝ բովանդակային մասով մոտ 9 փոփոխություն կատարեցինք, այդ թվում՝ նաև հանրային սննդի ոլորտում:

Մենք 2 խումբ ունենք. Մեկը՝ վարչարարության հարցերով, որը ղեկավարում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, որը զուտ վարչարարական խնդիրներով է զբաղվում, և քաղաքականության մասով հարցերը իմ ներքո է՝ իմ տեղակալ Դավիթ Անանյանն է զբաղվում։ Այդ երկու խմբերի աշխատանքի արդյունքում ստեղծված փաթեթների առաջարկների գերակշիռ մասը եկել է բիզնեսից։

Վարչապետ– Ավելին, այստեղ մի բան եմ ուզում շեշտադրել, որպեսզի ճիշտ ընկալվի. մենք այդ փոփոխություններով ոչ թե բյուջե շատ փող մտցնելու խնդիր ենք դրել, այլ խնդիր ենք դրել, որպեսզի հաշվառենք, որովհետև ինքը շղթայի վերջում է, և ամբողջ ցիկլը կընկնի հաշվառման դաշտ: Նախագահը գործարարների հետ հանդիպման ժամանակ էլ հայտարարեց, որ 2018 թվականը մեզ համար հաշվառման սկզբունքային խնդրի լուծման դաշտն է: Ավելին, գործարարների հետ հանդիպման ժամանակ նաև նշվել է հետևյալը. երբ ՊԵԿ-ի ղեկավարը հանդիպել է գործարարների հետ՝ իր հրավերով, իրենք 22 առաջարկություն ունեին, որից 20-ն արդեն ՊԵԿ-ի կողմից կամ արված էր, կամ ընդունված էր, կամ անելու տրամադրություն կար:

Չափազանց կարևոր է ֆիքսել, որ, օրինակ, հարկային/մաքսայինը, քանի որ մեծ վիճակագրություն և հարկերից խուսափողների հետ աշխատելու փորձ ունի, շատ դեպքերում կարող է մոտիվացված լինել կիրառել մի գործիքակազմ, որով, իր պատկերացմամբ, հարկերից խուսափողներին դաշտ կբերի։ Մենք միշտ հետևյալ վարժությունն ենք անում. այդ գործիքակազմը նախ իմպլեմենտացիա կամ իմիտացիա ենք անում սպիտակ դաշտում աշխատողների վրա։ Ու եթե սպիտակ դաշտում աշխատողի համար դա ստեղծում է պրոբլեմ, ապա, անկախ նրանից, թե ինչ ակնկալիք ունենք, որ անբարեխիղճ աշխատողից կարող է գալ բյուջե, մենք դրանից հրաժարվում ենք։ Առաջնահերթությունը տալիս ենք սպիտակ դաշտում աշխատող օրինապահ հարկատուներին, որ նրանց համար խնդիրներ չստեղծենք։

Բ. Թ.- Երբ ասում եք՝ բիզնեսի առաջարկներն ընդունվել են, ո՞ւմ նկատի ունեք։ Կան գործարարներ, ովքեր պնդում են, որ իրենց կարծիքը չեք լսում կամ հաշվի չեք առնում։ Ինչպե՞ս եք ընտրում այդ գործարարներին, ում հետ երկխոսում եք։ Ի՞նչ չափանիշերով։

Վարչապետ– Հարթակները կարող են իրենք ձևավորել. բայց այսօր էլ գործարարը մի քանի հարթակներ ունի՝ Հարկայինը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (Բողոքարկման հանձնաժողովի ժամանակ ես դեպք չեմ հիշում, որ Ս. Կարայանը բիզնեսի շահերը չպաշտպանի), Ֆինանսների նախարարությունը, իմ աշխատակազմը։

Համենայն դեպս, մենք չգիտենք որևէ գործարար, ով առաջարկ է ուզում հնչեցնել և չգիտի՝ որտեղ դա անել։ Իսկ եթե գործարարն ասում է՝ ես առաջարկություն ունեմ, բայց իմ դուռը չեն թակել, չեն հարցրել, չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է։

Բացի այդ, մենք աշխատում ենք այն հարթակների հետ, որոնք իրենք են ձևավորում. օրինակ՝ Արսեն Ղազարյանի միությունը, Գագիկ Մակարյանի Միությունը, Հարկ վճարողների ասոցիացիան, առևտրաարդյունաբերական պալատները։ Բոլորի հետ էլ աշխատում ենք։

Չեմ ասում, որ բոլոր առաջարկները մենք ընդունելու ենք։ Բայց ես չգիտեմ գործարար, ով չիմանա՝ որ դուռը թակել, որպեսզի պետությունն իրեն լսի։

Վաչե Գաբրիելյան- Բոլոր առաջարկները հնարավոր չէ ընդունել։ Շատ հաճախ հենց քննարկումների ընթացքում նույն գործարարները տեսնում են, որ իրենց առաջարկները հակասական են։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Глава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеров
Самое популярное