00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ասենսիոն հաղթանակ բերեց «Ռեալ»-ին (տեսանյութ)Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաներըՄնաց մեկ օր. որոշվել է, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահըՆեյմարի յուրօրինակ արդյունքը այս մրցաշրջանում (տեսանյութ)Ռոնալդուին ցանկանում է ձեռք բերել չինական ակումբՄխիթարյանը լուսանկար է հրապարակել մարզումներիցՄեսսին գլխավորում է11 մետրանոցը անհաջող իրացրաց խաղցողների շարքը Հայաստանից 6 հրաձիգ կմասնակցի Մյունխենի միջազգային մրցաշարին Օտարերկրացի բուժաշխատողների գործունեության թույլտվությունը կտրամադրվի պարզեցված ընթակացակարգով ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել

Ցավոք սրտի անորոշ իրավիճակն ազդում է բիզնեսի վրա. Կարեն Կարապետյանի հարցազրույցը (մաս 2)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր, Բաբկեն Թունյանին: Հարցազրույցին ներկա են գտնվել և մասնակցել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Մաս 1

Բ.Թ.- Արտաքին առևտրի մասին. արդեն մի քանի օր է՝ գրեթե բոլոր հեռուստաալիքներով շեշտվում է, որ արտահանման ծավալն առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը։ Դա այդպես է։ Սակայն, մյուս կողմից, ներմուծումն ավելի արագ է աճում, ինչը նշանակում է, որ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն աճում է։ Բայց չէ՞ որ կառավարությունը խոստացել է առաջիկա տարիներին արտահանումը հասցնել ներմուծմանը։ Նման տեմպերով դա ինչպե՞ս է հնարավոր, եթե հակառակն է տեղի ունենում։

Վարչապետ- Արտահանման և ներմուծման հարաբերակցությունն այժմ 1,7-ից մի քիչ բարձր է, ինչը վատ չի։ Սա՝ մեկ։ Իսկ 2 մլրդ դոլարից ավելի արտահանումն իրոք տպավորիչ թիվ է, որովհետև 2016 թվականին ամբողջ տարվա ընթացքում արտահանել ենք 1,8 մլրդ դոլարից քիչ ապրանք։ Եվ երրորդ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է, որ ներմուծման մեջ 51%-ից ավելին կապիտալ և շրջանառու միջոցներն են։ Հիմա դուք ասում եք՝ ներդրումներ։ Եթե այդ ներդրման շրջանակներում հաստոց է գալիս Հայաստան, դա, բնականաբար, ներմուծման մեջ պետք է արտացոլվի։

Բ.Թ.- Պրն վարչապետ, ՏԶՆ նախարարությունից բացի՝ ներմուծման կառուցվածքի վերաբերյալ նման տվյալներ հրապարակում է նաև Ազգային վիճակագրական ծառայությունը։ ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում կապիտալ ապրանքները կազմել են ընդհանուր ներմուծման մոտ 15%-ը։ Նախորդ տարվա համեմատ՝ ոչ մեծ աճ կա կապիտալ ապրանքների մասով։ Սակայն, երբ կապիտալ ապրանքների գործոնը հանում ենք, մնացած ապրանքների մասով նույնպես ներմուծման աճն ավելի արագ է, քան արտահանմանը։

Վարչապետ– Դա նորմալ է, այդպես էլ պետք է լիներ։ 10 տարի առաջ ունեինք 1:3 հարաբերակցություն. արտահանման յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց ունեինք 3 դոլար ներմուծում։ Այժմ այդ հարաբերակցությունը 1:7 է։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ հենց առաջին տարում արտահանումը հասներ ներմուծմանը։

Բ.Թ.- Ոչ ոք մեկ տարվա մասին չի խոսում, խոստումը վերաբերում էր առաջիկա մի քանի տարիներին։ Ինձ հակասությունն է հետաքրքիր՝ ինչպե՞ս կարելի է արտաքին առևտրի հաշվեկշիռը մեծացնելով՝ որոշակի տարիներ հետո ունենալ արտահանման և ներմուծման հավասար ծավալներ։

Վարդան Արամյան– Մեզ նման՝ զարգացող երկրների համար ընթացիկ հաշվի հաշվեկշռի գնահատված մակարդակ կա, որը կոչվում է կայուն մակարդակ։ Դա կազմում է ՀՆԱ-ի 4-6%-ի չափով։ Ընդ որում, այս 4-6%-ը մինուսային է, այսինքն՝ ըստ կանոնի՝ ընթացիկ հաշվի հաշվեկշիռը հավասար է՝ խնայողություններ հանած ներդրումներ։ Քանի որ դու զարգացող երկիր ես, քո խնայողություններն ավելի փոքր են, իսկ քեզ պետք են հարաբերականորեն ավելի մեծ ներդրումներ, որպեսզի զարգացած երկրներից արագ աճես։ Ու որպեսզի դու կարողանաս հասնել զարգացած երկրներին, ներդրումները մշտապես պետք է աճեն և, բնականաբար, գերազանցեն խնայողություններին։ Դու ստիպված օգտագործում ես դրսի, արտաքին աշխարհի խնայողությունները։ Ու սա քո ընթացիկ հաշվի հաշվեկշիռը բացասական է դարձնում։ Որպեսզի զարգացող երկրները զարգացածների ետևից հասցնեն, բայց մյուս կողմից՝ տնտեսությունում երկարաժամկետ ժամանակահատվածում խեղումներ չմտցնեն, ընթացիկ հաշվի պակասուրդը պետք լինի 4-6%։ Մեզ մոտ մի պահ՝ ճգնաժամային շրջանում, այդ ցուցանիշը 3%-ից էլ ներքև իջավ, ու մենք ասել ենք, որ պետք է դա հետ գա։ Այսինքն՝ նորմալ է, որ ներմուծման աճի տեմպերը մի որոշ ժամանակ ավելի բարձր լինեն, քան արտահանմանը, որ գանք նորմալ վիճակի։

Սուրեն Կարայան– Այո, նման խնդիր նախարարությունով դրել ենք մեր առջև, որ մեր արտահանման և ներմուծման կշիռները ՀՆԱ-ի նկատմամբ առաջիկայում հավասարվեն։ Ու դա իրականանալի է։ Բայց կրկին շեշտեմ՝ դա ոչ թե կառավարության խոստումն է, այլ ես եմ նման խնդիր դրել իմ կառույցի համար՝ որպես կարևորագույն նպատակ։

Իսկ այն, որ ներմուծման աճի տեմպն ավելի բարձր է, դա բնական է։ Քանի որ երբ դիտարկում ենք ներմուծման կառուցվածքը, կեսից ավելին հիմնական միջոցներն են և միջանկյալ սպառման ապրանքները՝ հումք և այլն։

Իհարկե, նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծումն ավելացել է՝ կենցաղային տեխնիկա և նման այլ ապրանքներ, որովհետև պահանջարկը ավելացել է, մարդկանց գնողունակությունն աճել է։

Բ.Թ.- Գնողունակությու՞նն է աճել, թե՞ պարզապես մաքսային վիճակագրությունն է բարելավվել։ Որ եթե նախկինում սառնարանը բերում էին մեխի անվան տակ, հիմա սկսել են հենց որպես սառնարան էլ ձևակերպել։

Սուրեն Կարայան– Դա էլ կա, նա էլ։ Այո, մաքսանենգությունը նվազել է, ու դա երևում է նաև ներմուծման ծավալների մեջ։ Բայց մեզ համար կարևորն այս պահին այն է, որ մենք տարին կփակենք 23,8%-ից ավելի բարձր արտահանման աճով, ու բոլոր նախադրյալները տեսնում ենք, որ հաջորդ տարի նույնպես այդ տեմպերով կշարունակենք։

Աշոտ Մանուկյան– Տեսեք, մենք ունենք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։ Իրան-Հայաստան գիծը, որը մենք կառուցում ենք, արժեքը 107 մլն եվրո է։ Դրա 70%-ը սարքավորումներ են, որոնք պետք է ներմուծվեն, որ կարողանանք կառուցել։ Կամ Շնող ՀԷԿ-ը, որի արժեքից մոտ 120 մլն-ը սարքավորումներ են։ Ընդ որում, միշտ չէ, որ խոսքը սարքավորումների մասին է։ Օրինակ, մետաղական կոնստրուկցիաները չեն մտնում կապիտալ ծախսերի մեջ, բայց պետք է բերենք, որ կառուցենք։ Այսինքն՝ ինչքան շատ ենք աշխատում, բնական է, որ ներմուծումը պետք է ավելանա։

Բ.Թ.- Աղքատության մասով՝ 2016 թվականի աղքատության մակարդակի մասին Ձեզ հարց չեմ տա, որովհետև ըստ էության դա Ձեր կառավարության հետ կապ չունի։ Բայց եկեք 2017 և 2018 թվականների վիճակը փորձենք կանխատեսել։ Թոշակները, պետական հատվածի աշխատավարձերը չեն աճել ու չեն աճելու, իսկ գներն աճել են և աճելու են։ Այսինքն՝ 2017 և 2018 թվականներին աղքատության մակարդակի էական նվազում դժվար թե լինի։ Մյուս կողմից՝ խոստացել եք աղքատության մակարդակը մինչև 2022թ. նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնել 18%-ի։ 2 տարին հանենք, ստացվում է՝ 2019-2022 թվականներին աղքատության մակարդակը պետք է կտրուկ նվազի։ Ինչի՞ հաշվին է դա լինելու։

Վարչապետ – Աշխատավարձի, թոշակների նվազագույն չափը չբարձրացնելը դեռ չի նշանակում, որ միջին աշխատավարձը կամ բնակչության եկամուտները չեն աճում։ Մենք ունենք միջին աշխատավարձի 2.7% աճ։ Այո, մենք ասել ենք, որ 12 տոկոսային կետով նվազեցնելու ենք հինգ տարում։ Այո, առաջին տարում նվազումը քիչ է, սակայն դա նշանակո՞ւմ է, որ հաջորդ տարիներին էլ է այդպես լինելու։ Իհա՛րկե ոչ։

Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և՛ քարերը հավաքենք, և՛ ջրենք, և՛ պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք։ 2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետև մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017 թվականի համեմատ՝ 70%-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մեկ տարում չենք կարող լուրջ թռիչք ունենալ աղքատության ցուցանիշի նվազեցման գծով, բայց հնարավոր է՝ առաջին մեկ կամ երկու տարվա ընթացքում էական բարելավում չլինի։

Բ.Թ.- Հենց սա է խնդիրը, շատերը Ձեր նշանակվելով՝ սպասում էին արագ փոփոխությունների։ Դուք հայտարարում էիք, որ արագ փոփոխություններ չեն լինի, բայց ամեն դեպքում՝ 1 տարի անցել է, երկրորդ տարին էլ կանցնի… Բնակչությունը ե՞րբ կսկսի փոփոխություններ զգալ, այդ աճը ե՞րբ կսկսի շոշափելի ազդել մարդկանց կենսամակարդակի վրա։

Վարչապետ– Մենք ասել ենք՝ ամեն տարի գործողություններ ենք անելու, որ դրական փոփոխությունները զգացվեն։ Բայց դա չի նշանակում, որ բոլորը միաժամանակ կզգան դա և նույն չափով. մեկը մի քիչ շուտ կզգա, մյուսը՝ ավելի ուշ։ Կարծում եմ՝ 2019 թվականին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում։

Այնպես չի, որ բիզնեսն անմիջապես արձագանքում է մեր քայլերին, դու ինչ էլ ասես՝ գործարարները, լինելով ամենապրագմատիկ խավը, որոշակի դադար են վերցնում, որ հասկանան՝ ինչ է լինելու։ Դրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք ընթացքը դանդաղեցնում են՝ ընտրություններ, հիմա էլ ասում են՝ ապրիլի 9-ը անցնի՝ տեսնենք։ Անընդհատ մի պատճառ են գտնում, որ ամեն ինչ «երկուշաբթի օրվանից» սկսեն։

Վաչե Գաբրիելյան– Եթե նայենք տնտեսական աճի դինամիկան, մենք սկսել ենք ցածր պոտենցիալով և այսօր գնում ենք պոտենցիալից բարձր տնտեսական աճի։ Դա նշանակում է, որ միջին տնտեսական աճը գնում է ոչ թե հավասարաչափ, այլ արագացումով, որովհետև ցածր պոտենցիալից ենք եկել։ Աղքատության մակարդակի փոփոխությունն էլ պետք է լինի տնտեսական աճին զուգահեռ։ Մեր տնտեսական աճի պոտենցիալը վերջին տարիներին ընկել էր մինչև 2-3%, իսկ մենք ենթադրում ենք՝ 5% և ավելի տնտեսական աճի գալ ավելի վերջում, նշանակում է՝ այդ աճի ազդեցությունը վերջում կումուլյատիվ է զգացվելու։ Հավասարաչափ, աստիճանական տնտեսական աճ, զուտ տնտեսության բնույթից ելնելով՝ չի լինելու։ Դրան հնարավոր է հասնել միայն վերաբաշխման շնորհիվ, սակայն դա էլ նպատակահարմար չի, որովհետև կվտանգի մակրոտնտեսական կայունությունը։

Սուրեն Կարայան– Աղքատության նվազման հետ կապված հիմնական շեշտադրումը դրվել է ոչ թե սոցիալական քաղաքականության վրա, այլ տնտեսական աճի՝ իհարկե, մեծ դեր վերապահելով սոցիալական ծախսերին։ Այսօր մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 1% տնտեսական աճն աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսային կետով։ Մեր խնդիրն է, որպեսզի տնտեսական աճը լինի ավելի որակյալ, ավելի ներառական։ Ի դեպ, կան երկրներ, որ 1% տնտեսական աճը հանգեցնում է աղքատության նվազեցման 1 տոկոսային կետով։ Մենք 2 ուղղություններով էլ աշխատանքներ ենք իրականացնում՝ ունենալ կայուն 5% տնտեսական աճ, և դրան զուգահեռ՝ այնպես անել, որ դրա ազդեցությունն ավելի մեծ լինի եկամուտների վերաբաշխվածության տեսանկյունից։

Վարչապետ– Մի գործոն էլ նշեմ։ Միգուցե բաժանումը շատ արհեստական է, բայց ես ինքս ինձ համար ճյուղերը բաժանել եմ այսպես՝ վերտիկալ և հորիզոնական։ Ուղղահայացն այն ճյուղերն են. որոնք 1 դոլար կամ 1 աշխատողի դեպքում առավելագույն արդյունք են տալիս (օրինակ՝ ՏՏ ոլորտ, high tech), իսկ հորիզոնականը՝ որոնք մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում (օրինակ՝ թեթև արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ Ինչո՞ւ ենք մենք այսօր գյուղատնտեսությանն ու թեթև արդյունաբերությանը հատուկ ուշադրություն դարձնում. որովհետև այդ ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում, չնայած ՀՆԱ-ի մեջ հավելյալ արժեք ստեղծելու տեսանկյունից՝ արդյունավետությունը ցածր է, քան վերտիկալ ոլորտներում։

Վաչե Գաբրիելյան– Այդ առումով մի բան ավելացնեմ։ Գործիքակազմը, որ այսօր գյուղատնտեսության ոլորտում կիրառվում է, այդտեղ տրամաբանությունը կառուցված է հիմնականում ներառական աճի վրա։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնեք, մեզ մոտ աղքատության և պոտենցիալը բարձրացնելու տեսանկյունից ամենամեծ տեղը գյուղն է։ Գյուղում բոլոր ծրագրերը, որոնք Իգնատի Առաքելյանն առաջ է տանում՝ սկսած սուբսիդավորման տարբեր տեսակներից, վերջացրած տեխնոլոգիաների ներառմամբ, ենթադրում են, որ ներառական աճի ամենամեծ ազդեցությունը կգա հենց այդ հատվածից։

Վարչապետ– Ավելին, ժողովրդագրության հետ կապված 2 թիվ նշեմ, որ ինձ զարմացրել է։ Մեկ ընտանիքի հաշվով երեխաների քանակի առումով ունենք մի այսպիսի անտրամաբանական փաստ. քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը 1.60-ից բարձրացել է մինչև 1.65, գյուղական բնակավայրերում՝ 2.3-ից նվազել է մինչև 1.5։ Այսինքն, ժողովրդագրական խնդիրներն էլ լրացուցիչ պատճառ են, որ գյուղին ավելի մեծ ուշադրություն դարձնենք։

Բ.Թ.- Պրն վարչապետ, այս ամբողջ զրույցի ընթացքում մենք հիմնվում ենք տվյալների վրա, որոնք հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Դուք կասկած հայտնեցիք, որ այդ կառույցը որոշ ցուցանիշներ սխալ է ներկայացնում՝ նվազեցնում է…

Վարչապետ– Կասկած չեմ հայտնել, կատակ եմ արել։ Մենք ընդունել ենք ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության աճի ցուցանիշը 23.5%՝ մեր ԱՎԾ-ի տվյալներով։ Մեդվեդևը հայտարարեց, որ իր տվյալներով՝ 30% է։ Պատասխանեցի, որ մեզ դա ձեռնտու է, և իրականում դա ասված էր կատակով։ Չէ՞ որ մենք մեր վիճակագրությունը չենք փոխել և շարունակում ենք հիմնվել նույն 23.5%-ի վրա։

Բ.Թ.- Խոսքը կոնկրետ այդ ցուցանիշին չի վերաբերում. ընդհանրապես մենք կարո՞ղ ենք հավատալ պաշտոնական վիճակագրությանը։

Վարչապետ– Հարկվող ոլորտների մասով՝ այո։ Որովհետև մենք բազմաթիվ հետադարձ «սիգնալներ» ենք հետ ստանում։ Իսկ օրինակ՝ գյուղատնտեսության մասով որոշակի կասկածներ կան, որովհետև չի հարկվում, և տվյալների ճշգրտության մասով խնդիրներ կան։

Ինչ վերաբերում է մեր 23.5%-ին և Մեդվեդևի հնչեցրած 30%-ին, ամբողջ աշխարհում այդ երևույթը կա։ Վաչե Գաբրիելյանը մի առիթով ասաց, որ, եթե ամբողջ աշխարհի արտահանումն ու ներմուծումը գումարես, արդյունքը զրո չի դառնա։ Օրինակ, մենք ապրանքը արտահանում ենք, այստեղ արժեքը ֆիքսում ենք 1 դոլար, հետո դրա վրա ավելանում է 20 սենտ տրանսպորտային ծախս և ներմուծող երկրում դառնում է 1,2 դոլար։ Սա բազմաթիվ պատճառներից մեկն է։

Նորից ասեմ, մենք հիմնվում ենք այն վիճակագրության վրա, որը մերն է։ Այնպես չի, որ Մեդվեդևի խոսելուց հետո մենք մեր տվյալները փոխել ենք։

Վարդան Արամյան– Եթե խոսում ենք մեր վիճակագրության որակի մասին, ապա այդ գնահատականը տալիս են միջազգային կառույցները։ Հայաստանն Արժույթի միջազգային հիմնադրամի GDDS (General Data Dissemination System) և SDDS (Special Data Dissemination Standard) համակարգերի անդամ է։ Սա նշանակում է, որ ԱՄՀ-ն գնահատում է, թե քո երկրի վիճակագրության ծածկույթը, մեթոդոլոգիան որքանով է որակյալ։ Այսքանը բավարար է՝ որակի մասին պատկերացում կազմելու համար, իսկ այդ վիճակագրական շեղումները միշտ էլ լինում են։

Բ.Թ.- ԱԺ–ում ընդունված օրենքների 88%-ի հեղինակը կառավարությունն է, ԱԺ–ի միայն 12%-ն է։ Այս հարաբերակցությունը, ԱԺ–ի պասսիվությունը նորմա՞լ եք համարում։

Վարչապետ– Այո, այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Ինչո՞ւ է պասիվ։ Այն, ինչ որ տարբեր ինդիկատորների միջոցով իրենք են զգում, իրենք են նախաձեռնությամբ հանդես գալիս, որը մենք ենք զգում՝ մենք ենք առաջ քաշում։ Վաղ-մյուս օրն այդ հարաբերակցությունը կարող է որոշ չափով փոխվել։ Այդ վիճակագրությունը որևիցե բանի մասին չի խոսում։

Բ.Թ.- Իսկ ի՞նչ կպատասխանեք այն դժգոհություններին, որ շատ կարճ ժամանակահատվածում՝ արտահերթ նիստերով, ԱԺ–ին են ներկայացվում մեծածավալ օրենսդրական նախագծեր, և պատգամավորները պարզապես ֆիզիկապես ի վիճակի չեն լինում «մարսել» այդ ամբողջը և համապատասխան դիտողություններ կամ առաջարկներ անել։

Վարչապետ– Որոշակի օբյեկտիվություն այդտեղ կա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մի պահ էլ կլինի, որ ավելի քիչ օրենսդրական նախաձեռնություններ կգնան ԱԺ, և ավելի երկար քննարկելու ժամանակ կլինի։ Ի վերջո, սահմանադրական փոփոխություններ են եղել, վերջնաժամկետներ ունենք, արագ փոփոխությունների խնդիր ունենք։ Մենք այդ շքեղությունը չենք կարող մեզ թույլ տալ՝ ամեն օրենսդրական նախաձեռնության վրա մի քանի ամիս ժամանակ ծախսել։ Ամեն դեպքում, դիտավորություն չկա։

Բ.Թ.- Դուք համայնքներ այցելելիս՝ համայնքապետերին կոչ եք անում՝ երազանք ունենալ։ Իսկ Դուք՝ որպես վարչապետ, ի՞նչ երազանք ունեք, երկրի մասշտաբով։

Վարչապետ– Տրամաբանական, զարգացող, պոպուլիզմից հեռու, իլյուզիաներով չապրող երկիր։

Բ.Թ.- Իսկ եթե մի քիչ ավելի թվային տեսքո՞վ ներկայացնեք։

Վարչապետ– Թվային տեսքը կգա հետո՝ որպես ածանցյալ, հենց որ դառնանք իմ նկարագրած երկիրը։ Գիտեք, կարող եմ էլի բնութագրիչներ ավելացնել՝ ավելի մեծ արդարության մակարդակ, ավելի ինտելեկտուալ… Բայց սկզբի ձևակերպումս ավելի կարևոր է։ Այն իմաստով, որ բոլորս վերջապես գիտակցենք, որ նախ՝ երկիրը փոխողը մենք ենք, և երկու՝ եթե ուզում ես լավ ապրել, պետք է շատ աշխատես։ Մենք մեր հասարակության մեջ մարդիկ ունենք, որ ուզում են քիչ աշխատելով լավ ապրել և պատասխանատվությունն ամբողջությամբ գցում են ուրիշների վրա։ Ես երկիր չգիտեմ, որտեղ քիչ աշխատող մարդը լավ ապրի։ Բայց ես մեր հասարակության մեջ շատ մարդկանց գիտեմ, որ իրենց լավ ապրելու մեջ մասնակցություն չունեն։ Չեն էլ պատկերացնում, որ պետք է մասնակցություն ունենան, ու պատրաստ են բոլորին քննադատել։

Բ.Թ.- Ի՞նչ պետք է անել, որ այդ մտածելակերպը փոխվի։ Կոնկրետ կառավարությունից դա որքանո՞վ է կախված։

Վարչապետ– Դա, իհարկե, միայն մեզնից չի կախված, բայց մենք մեր բաժին բեռը վերցնում ենք, մենք հստակ խոսում ենք, պոպուլիստական բաներ չենք ասում…Մենք այդ «սիգնալները» հստակ ուղարկում ենք։ Հունվարի 3-ից աշխատանքի դուրս գալն էլ է այդ «սիգնալներից»։ Մենք այդ շքեղությունը չունենք, որ մինչև հունվարի 8-ը հանգստանանք ու հետո լավ ապրենք։ Այդպես չի լինում։ Ամերիկացին եթե 2-3 տեղ չի աշխատում, ինքը լավ չի ապրում։

Բ. Թ.- Ամերիկացին էլ դեմ չէր լինի՝ քիչ աշխատելով՝ լավ ապրել։ Ուղղակի մեր ու իրենց տարբերությունն այն է, որ շատ աշխատող ամերիկացին լավ է ապրում, իսկ Հայաստանում, առավոտից երեկո աշխատելով, շատ մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Վարչապետ– Դա էլ կա, ու պիտի այնպես անենք, որ այդպես չլինի։ Իմ ասածն այլ բանի մասին է։ Օրինակ, կարող եք գնալ ցանկացած գյուղ և այս ասածս փորձել։ Տան ցանկապատին, պատուհանների մաքրությանը նայելով՝ այդ բնակչի մասին կարող ես կարծիք կազմել։ Նույն գյուղն է, նույն միջավայրը, բայց այդ երկու դետալներով կարող ես հասկանալ՝ այս մարդն առավոտը շո՞ւտ է զարթնում, թե՞ ոչ։ Որովհետև շատ բաներ կան, որ փողից չեն կախված…

Բ.Թ.- Հանրապետության նախագահը հայտարարեց, որ 2040 թվականին ունենալու ենք 60 մլրդ դոլար ՀՆԱ՝ մեկ շնչի հաշվով՝ 15 հազար դոլար…

Վարչապետ– Եթե հարցնում ես՝ կհասնե՞նք այդ ցուցանիշներին, ասեմ, որ այո՝ տարեկան միջինը 5% իրական տնտեսական աճ ապահովելով՝ կհասնենք։

Բ.Թ.- Ոչ, ես չեմ հարցնում՝ 5% տնտեսական աճը և դրա շնորհիվ 60 մլրդ դոլար ՀՆԱ–ի հասնելն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։ Ինձ հետաքրքիր է՝ դա մեզ բավարա՞ր է։ Այդ տեմպով կունենա՞նք այն երկիրը, որի մասին երազում ենք, թե՞ ավելի ետ կմնանք աշխարհից։

Վարչապետ– Եթե նույնիսկ բավարար չէ, սակայն քո կարողությունն այդքան է, ի՞նչ անել։ Գրենք՝ 10% աճ, բայց չկարողանանք ապահովել, այդպես ավելի՞ ճիշտ կլիներ։ Մենք մեր «մուսկուլների» չափը պետք է հաշվի առնենք։ Յուրաքանչյուրն իր տան մեջ բյուջեն ինչպե՞ս է հաշվում. անկախ ընտանիքի անդամների ցանկություններից՝ տեղավորվում է իր հնարավորությունների մեջ։ Հիմա մեր կարողություններն այնպիսին են, ինչպիսին որ կան։ 2017 թվականի համար կանխատեսել էինք 3.2% աճ, կունենանք ավելի բարձր։ 2018 թվականի համար կանխատեսել ենք 4.5%, հետո ժամանակը ցույց կտա։ Բայց այս պահին դա ենք տեսնում՝ ելնելով այն «մուսկուլներից», կարողություններից ու պոտենցիալից, որ ունենք։

Բ.Թ.- Ո՞վ է մեղավոր, որ մեր մուսկուլները թույլ են մնացել, և ինչպե՞ս ենք աճեցնելու։

Վարչապետ– Ինչպե՞ս ենք աճեցնելու՝ ռեգուլյար պարապելու ենք, մինչև այդ մուսկուլներն ուժեղանան։ Իսկ թե ո՞վ է մեղավորը՝ հարցազրույցի սկզբում արդեն ասել եմ, մի քանի պատճառներ նշել եմ՝ տնտեսական վիճակը, ֆինանսական ճգնաժամը, կառավարման բացթողումները, և այլն։

Բ.Թ.- Պրն վարչապետ, մեր հասարակությունը շատ անձնավորված է, անձերով շատ բան է պայմանավորված։ Սակայն ապրիլին մնացել է մի քանի ամիս, և դեռ պարզ չէ՝ ով է լինելու ՀՀ վարչապետ, ով՝ նախագահ…

Վարչապետ– Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ այդ հարցին չեմ պատասխանելու։ Բայց մի անգամ էլ ասեմ, և այս թեման փակենք։ Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Շատ հստակ ձևակերպել ենք, որ ապրիլի 9-ին իշխող կուսակցությունը՝ իր կոալիցիոն գործընկերոջ հետ, որոշում կկայացնի, թե ով որ պաշտոնը կզբաղեցնի։

Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային։

Բ.Թ. – Ես չեմ հարցնում՝ Դուք ի՞նչ պաշտոն եք ստանձնելու ապրիլի 9-ից հետո։ Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր՝ այս անորոշ վիճակը բացասաբար չի՞ ազդում բիզնեսի և տնտեսության վրա։

Վարչապետ– Ցավոք սրտի, այդպես է։ Պետք է ընդունենք, որ այդպես է, և քայլ առ քայլ ձևավորելով իշխանություն, պետք է բերենք նրան, որ այդ գործոնների հիման վրա շատ սպասումներ չլինեն։ Իսկ մոտեցումը՝ «եկեք սպասենք երկուշաբթիին, որ տեսնենք՝ ինչ է լինում», իհարկե, տնտեսության վրա որոշ ազդեցություն ունենում է։

Բ.Թ.- Կա՞ ինչ–որ բան, որի մասին կուզեիք ասել, սակայն հարց չհնչեց։

Վարչապետ– Շատ կցանկանայի, որ կարողանանք ներշնչել մարդկանց, որ ամեն ինչ իրենց ձեռքում է։ Դա պետք է անենք ձեր՝ լրատվական դաշտի օգնությամբ։ Լրագրողների ու, մասնավորապես, տնտեսական լրագրողների միջոցով միայն կարող ենք հասարակությանը ներկայացնել՝ որտեղ ենք և ուր ենք գնում, և հետադարձ կապը ստանանք՝ թեկուզ օբյեկտիվ քննադատություններով ու դիտողություններով։ Նորից ասեմ, այդպիսի հրաշք չի լինում, որ մարդ ալարի, առավոտը շուտ չզարթնի, չաշխատի ու բոլորին մեղադրելով՝ իր վիճակը բարելավի։ Յուրաքանչյուրից շատ բան է կախված, սա է իմ ամենակարևոր, այսպես ասած, ամենակարևոր մեսիջը։  

 

դիտվել է 805 անգամ
Այս թեմայով
Լրահոս
19 Հուն
Ասենսիոն հաղթանակ բերեց «Ռեալ»-ին (տեսանյութ)Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաներըՓրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել ձյան արգելափակումից 10+ տարօրինակ լուսանկարներ, որոնք տեսնելիս ուզում ես լուռ նստել ու ասել՝ «այ քեզ բա՜ն» Սարուխան գյուղում տան և անասնագոմի տանիքներ են այրվել Խմեք սա քնելուց առաջ և ամեն օր ավելի պակաս քաշով արթնացեք Արևշատ գյուղում հայտնաբերված դիակի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Հայտնի է ՀՀ ապագա Նախագահի անունը (ֆոտո)Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է Սկանդալային մոդել Լիլի Մորտոն առանց հագուստ լուսանկար է հրապարակել՝ցուցադրելով «բոմբ» կազմվածքը (լուսանկար՝ մեծերի համար)ՀՀ դեսպան Սադոյանը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ մարմինների միջև համագործակցության ընդլայնումը Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը Երևանում թալանեն են սիրված ու ճանաչված երգչի որդուն (ֆոտո)ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 17-ի ամփոփագիրը Արարատի մարզում դպրոցի տնօրենների կողմից ավելի քան 8 միլիոն դրամի յուրացման դեպք է գրանցվել Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Այս զույգը Վրաստանի ամենագեղեցիկ զույգն է. ահա թե ինչպիսին է նրանց երեխան (լուսանկարներ) Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով Մնաց մեկ օր. որոշվել է, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահըԲքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է 18-ամյա իտալուհին 1 միլիոն դոլարով վաճառքի է հանել իր կուսությունը․ նայեք նրա կիսամերկ նկարներն ու գնահատեք՝ արժե՞ այդքան (լուսանկարներ) Խոսրովի անտառում չինացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության գործով վկա է Գերմանիայի քաղաքացին Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև փոխվստահությունը նվազում է «Էդ ի՞նչ արեցիր, ա՛յ անասուն». «դոդիկ» ասելու համար ուսանողների ռազբորկան ավարտվել է սպանությամբ (տեսանյութ)Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան Նեյմարի յուրօրինակ արդյունքը այս մրցաշրջանում (տեսանյութ)Ռոնալդուին ցանկանում է ձեռք բերել չինական ակումբԴատական դեպարտամենտում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն Ո՛չ խելք, ո՛չ երևակայություն. 17 անհավանական տարօրինակ լուսանկարներ, որ արվել են հղիության ժամանակ (լուսանկարներ՝ մեծերի համար)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների հայտնաբերման հունվարի 16-ի ամփոփագիրը Տիգրան Ասատրյանը և Անահիտ Սիմոնյանը՝ միասին (ֆոտո) Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել մարզումներից10 անհայտ փաստ Վլադիմիր Պուտինի մասին, որոնք ցնցել են ողջ համացանցը Մեսսին գլխավորում է11 մետրանոցը անհաջող իրացրաց խաղցողների շարքը Հայաստանից 6 հրաձիգ կմասնակցի Մյունխենի միջազգային մրցաշարին Օտարերկրացի բուժաշխատողների գործունեության թույլտվությունը կտրամադրվի պարզեցված ընթակացակարգով ԴԱՀԿ պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել«Ալաշկերտ»-ը և «Արցախ»-ը ընկերական հանդիպում կանցկացնեն Կարեն Կարապետյանի «պլան բ»-ն500 մլն եվրո հրաժարագին. Պիկեն երկարաձգեց պայմանագիրըԵրևանում տեղացած ձյունը զվարճացրել է կենդանաբանական այգու բնակիչներինԱդրբեջանի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ «Դեպի եվրատեսիլ» նախագծի վերջին 5 երգերը համացանցում ենԺամանակին ոսկին ջրի գնով ծախեցին, հիմա զարդերը ծախում են, որ ոսկի առնենԼավ ապրելու ժամանակը սպառվեց
Ամենադիտված
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Ով է «Դուբայի Էդոն» և ովքեր են բողոքում նրանիցՍիրելի հայեր, սա խայտառակություն է, որից պարտավոր ենք ձերբազատվել օր առաջ «Դեպուտատի շոու». ԱԺ պատգամավորների սելֆիները. Սամվել Ալեքսանյանը,Կիլիկիայի Հակոբը գլխավոր դերում են (լուսանկարներ) Գյումրիում վագոն-«հյուրանոցում» մարմնավաճառուհիները 10000 դրամով սպասարկել են տղամարդկանց Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել էԱրտակարգ դեպք Թուրքիայում. Boeing 737-800 ինքնաթիռ է վթարվել (տեսանյութ)Աղջի՛կ ջան, ես գիտեմ՝ ես ով եմ, դու իմացի՝ դու ով ես. Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԵրևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրումԱմենամեծ պոռնոռեսուրսն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիները (մեծերի համար) Ահա թե ինչպես է հարստանում Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ)Կին, ով կգերի յուրաքանչյուրին ակնթարթորեն (լուսանկարներ)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՀայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՏեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից