Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Իտալիայի Հանրապետության 19-ամյա քաղաքացին
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը «դեղորայքային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00։10-ի սահմաններում Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ 19-ամյա Բոնուչի Կորադոինը Շևչենկոյի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով մեծ քանակի դեղորայք է խմել։
Փաստ առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։