Հայ շախմատիստները շարունակում են ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում
СпортՀայաստանի շախմատի հավաքականի անդամները և մի շարք այլ գրոսմայստերներ շարունակում են ելույթներն արագ շախմատի աշխարհի առաջնությունում:
Լևոն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով և մեկում տանուլ տվեց: 10 տուրից հետո Արոնյանն ունի 5,5 միավոր: Առաջատարը Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևն է, ով ունի 8 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից՝ Տիգրան Պետրոսյանն ունի 6,5 միավոր, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը՝ 6-ական, Սերգեյ Մովսիսյանը` 5,5 և Զավեն Անդրիասյանը` 5 միավոր:
Դեկտեմբերի 28-ին կկայանան 10-15-րդ տուրերը: