Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. Հովհաննիսյան Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 

Կյանքից հեռացել է ճարտարապետ Ռուզան Ալավերդյանը

Հասարակություն

Երկարատև հիվանդությունից հետո դեկտեմբերի 27-ին կյանքից հեռացել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական, ճարտարապետ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը:

Ռուզան Ալավերդյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին, Երևանում:

1964թ. նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի (Ն. Կրուպսկայայի) անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1964-1970 թվականներին սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի ճարտարապետական ֆակուլտետը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից,

Ռ. Ալավերդյանն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1970 թվականին «Երևաննախագիծ» ինստիտուտում, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոցում: Այդ տարիներին են նախագծվել նրա բնակելի, հասարակական կառույցները, այդ թվում՝ ճարտարապետ Լևոն Ղալումյանի հետ համահեղինակությամբ կառուցվել են Խնկո Ապոր անվան հանրապետական մանկական գրադարանը (1981թ. ՀԱԿԵՄ մրցանակ), «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտը, Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը (1992թ. Միջազգային ճարտարապետական ակադեմիայի մրցանակ), Ամերիկյան Կարմիր խաչի կառուցած բնակելի թաղամասը (1990-2001), Երևանի Հյուսիսային պողոտայում բազմաֆունկցիոնալ կառույցը, 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման համար կազմվել են «Մարմաշեն» շրջանի մանրամասն հատակագծման(1989-1990) ու կառուցապատման (1990-1991) նախագծերը և այլն։

1995-2000թթ. Ռ. Ալավերդյանն աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում՝ որպես փորձագետ, մասնակցել«Քաղաքաշինության մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Արվեստանոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և այլ օրինագծերի մշակմանը։

2000 թվականի օգոստոսից Ռուզան Ալավերդյանն իր աշխատանքային կենսագրությունն է սկսել ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, երկար տարիներ լինելով նախարարի տեղակալ և համակարգելով քաղաքաշինության քաղաքականության, տարածական պլանավորման և ճարտարապետության ոլորտները, իսկ 2016 թվականի փետրվարի 18-ից՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդականն էր:

Հայաստանի ճարտարապետների միության վարչության և Երևանի քաղաքաշինական խորհրդի անդամ է:

Ոուզան Ալավերդյանի հեղինակությամբ կամ անմիջական ղեկավարությամբ մշակվել են բազմաթիվ իրավական ակտերի և օրենքների նախագծեր, այդ թվում նաև՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագիծը:

Նա հանդիսանում էր Հայաստանի Հանրապետությունում ԵԽ Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի համակարգողը:

Ռուզան Ալավերդյանը, համադրելով ստեղծագործական և պետական պաշտոնյայի գործունեությունը, իր որոշակի դերն է ունեցել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտների քաղաքականության մշակման և զարգացման գործում՝ վայելելով գործընկերների սերն ու հարգանքը: Բարձր գնահատականի են արժանացել քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների պետական կառավարման բնագավառում նրա անձնական ներդրումները, որոնց համար՝      

2005 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով,

2012 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով,

2013-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով,

2013 թվականի դեկտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով։ 

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ողջ աշխատակազմը, Հայաստանի ճարտարապետների և շինարարների միությունները, Երևաննախագիծ և Հայնախագիծ մասնագիտական կառույցները սգում են ոլորտի պրոֆեսիոնալի և սկզբունքային գործընկերոջ մահը, ցավակցում Ռուզան Ալավերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Ռուզան Ալավերդյանի հիշատակը վառ կմնա իրեն ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին՝ ժամը՝ 18.00-20.00-ին, Նուբարաշեն 46 հասցեում (սգո սրահ).

Հուղարկավորությունը՝ նույն հասցեից՝ դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 13.00-ին: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ
Ամենադիտված