Չեմպիոնների լիգայում ֆավորիտ է այն թիմը, որտեղ խաղում է Մեսսին. Գվարդիոլա
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Մարզիչն ասել է, որ ֆավորիտը կատալոնյան «Բարսելոնա»-ն է:
«Մենք Չեմպիոնների լիգայում ֆավորի՞տ ենք: Իսկ որտե՞ղ է խաղում Մեսսին: Հենց այդ ակումբն էլ ֆավորիտ է»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անգլիական ակումբն ուժերը կչափի «Բազել»-ի հետ, իսկ «Բարսելոնա»-ն՝ Լոնդոնի «Չելսի»-ի: