Մենք նախագահի թեկնածու չենք առաջադրելու. Գագիկ Ծառուկյան
Political«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գյումրի կատարած այցի ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրենք առաջադրեու են որևէ մեկի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին:
«Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», - հայտարարել է Ծառուկյանը
Հիշեցնենք, որ ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «ԵԼՔ»-ը հայտարարել էր, որ իրենք դիմելու են «Ծառուկյան» դաշինքին միասնաբար նախագահի թեկնածու առաջադրելու համար: ԵԼՔ խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրելու է Արտակ Զեյնալյանին, իհարկե եթե ունենա «Ծառուկյան» դաշինքի հավանությունը: