00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինԶիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Հեղափոխությունն Արմավիրի մարզում ամրացել է․ Արմավիր քաղաքն է ընդվզելԱրարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախումԿենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար

Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին. Վիգեն Սարգսյանի Ամանորյա ուղերձը (տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել Ամանորյա շնորհավորական ուղերձով: Ստորև ներկայացնում ենք Վիգեն Սարգսյանի մաղթանքը.

Հայոց բանակի սիրելի զինծառայողներ` գեներալներ, սպաներ, ենթասպաներ, կուրսանտներ, զինվորներ,

Վաղը մենք դիմավորելու ենք նոր` 2018 թվականը։ Ամանորյա օրերին միշտ վերլուծելում ես անցնող տարին, վերհիշում նվաճումներդ և ձախողումներդ, հայացք նետում ապագային։

Անցնող տարում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս, արտերկրում` խաղաղապահ առաքելություններում, պլանային միջոցառումներ կատարելիս և արտակարգ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելիս, ամենամասշտաբային ազգային և միջազգային զորավարժություններ անցկացնելիս և այլ երկրներում դրանց մասնակցելիս Հայոց բանակը հերթական անգամ ցուցադրեց իր մարտունակությունն ու բարձր պատրաստականությունը: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` մեր ընդհանուր ծանր գործը պատվով կատարելու համար:

Մեր ժողովրդի` տարվա հիշողությունների մեջ մշտարթուն են Հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած զինվորների ու սպաների կերպարները. նրանք հերոսացան՝ սրբազան առաքելություն իրականացնելիս։ Հավերժ փառք նրանց։

Հարգարժան հայրենակիցներ,

Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, մեր արժանապատվությունը, խաղաղ ապրելու և ազատ արարելու իրավունքը պաշտպանելու հրամայականը պարտադրում են բոլորիս առավելագույն չափով լարել ուժերը՝ մեր բանակն ավելի հզոր և կազմակերպված, առավել արդար և արդիական դարձնելու համար։ Եվ անցնող տարին ցույց տվեց, որ մենք դա կարող ենք։ Միասին։

Միասին մենք կարողացանք գրեթե իսպառ բացառել հակառակորդի դիվերսիոն հարձակումները։ Դա բանակի մարտունակության հետևողական և շարունակական ամրապնդման, ինչպես նաև թիրախային, արագ և արդյունավետ պատասխան պատժիչ գործողությունների արդյունքն էր։

Միասին մենք զգալիորեն համալրեցինք մեր զինանոցը՝ ձեռք բերելով ժամանակակից, հզոր ու գերճշգրիտ զինատեսակներ։

Միասին մենք կարողացանք լուծել զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրության խնդիրը։ Մենք ձևավորեցինք համազգային կարևորության հիմնադրամ, որի միակ առաքելությունը Հայրենիքին իրենց կյանքը կամ առողջությունը տված հերոսների և նրանց ընտանիքների կողքին կանգնելն է, ազգովի հավաստելը, որ մեր հերոսների մասին մեր հոգատարությունը չի սահմանափակվում բաժակաճառերով, այլ կարող է ընդունել համազգային միասնական գործողության բնույթ։

Միասին մենք կարողացանք նոր որակ ու բովանդակություն հաղորդել ռազմական կրթությանը՝ Ազգային հերոս Մոնթեի անունը կրող վարժարանի սաների համար ստեղծելով ուսումնառության լավագույն պայմանները ողջ տարածաշրջանում։ Եվ դա միայն սկիզբն է։ Մենք հասնելու ենք նրան, որ սպայի կոչումն, ինքնաբերաբար ընկալվի որպես որակյալ կրթության, բացառիկ դաստիարակության, ազնվականության և բարոյականության ցուցիչ: Վարկյան անգամ չեմ կասկածում, որ մենք հասնելու ենք դրան։

Միասին մենք կարողացանք առավել բաց նայել մեր ներքին խնդիրներին, խոստովանել, որ դրանք շատ են, բայց ոչ երբեք անլուծելի։ Մենք չզլացանք և արդեն ավարտած զինծառայության մասին հարցրեցինք յուրաքանչյուր զորացրված զինծառայողի կարծիքը՝ հասկանալու համար որտեղ ենք մենք թերանում։ Շատ բաներ իսկապես հասկացանք։ Եվ արդեն ուղղում ենք։

Միասին մենք կարողացանք լուծում գտնել տարիներ շարունակ անլուծելի թվացող՝ զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակավորման խնդրին։ Շատ կարևոր է, որ նրանց գերակշիռ մեծամասնությունն արդեն այս Ամանորը դիմավորում է նոր հարկի տակ, իսկ բոլոր մնացածը նոր բնակարաններ ձեռք կբերեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք շարունակելու ենք այդ ծրագիրը հաջորդ տարի` անդրադառնալով 2-րդ կարգի զինհաշմանդամների ընտանիքներին:

Զոհվածի, զինհաշմանդամի, առհասարակ վետերանների նկատմամբ վերաբերմունքը բնորոշում է հասարակության բարոյական պատկերը: Որքան էլ անենք` միևնույն է՝ բավարար չէ հատուցելու համար մեր ազգի առաջամարտիկների սխրանքն ու նվիրումը: Ուստի շնորհակալ եմ բոլոր այն կառույցներին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, ովքեր շարունակաբար իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր վետերանների և նրանց ընտանիքների հիմնախնդիրները:

Շնորհակալ եմ նաև մեր բժիշկներին` զինվորական և քաղաքացիական` իրենց նվիրական ծառայության համար, որի շնորհիվ փրկվեցին տասնյակ կյանքեր, ոտքի կանգնեցին ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ վիրավոր տղաներ:

Միասին մենք խոստացանք վճռականորեն և անխոնջ կերպով պայքարել կոռուպցիայի դեմ: Բանակից գողացված ցանկացած դրամ ուղիղ հարված է սահմանում կանգնած զինվորի, մեր յուրաքանչյուր ընտանիքի և ողջ հայրենիքի անվտանգությանը, հետևաբար՝ օգնություն է թշնամուն։ Իսկ մենք դա երբեք չենք թույլատրելու:

Միասին մենք նոր շունչ տվեցինք ռազմական արդյունաբերությանը և գիտական նորարարությանը՝ ապահովելով կտրուկ վերելք և հավաստելով, որ մեր ամենամեծ և արդյունավետ ռեսուրսը եղել և մնում է մտածող և արարող մարդը։

Միասին մենք զինծառայության նոր, գրավիչ պայմաններով այլընտրանքային տարբերակներ մշակեցինք՝ ընտրության հնարավորություն տալով ժամկետային ծառայության մեկնող մեր տղաներին, ապացուցելով, որ զինծառայությունը ոչ միայն չի կարող կորցրած երկու տարի համարվել, այլև ձեռքբերումների և ապագա բարեկեցությունն ապահովելու փայլուն մեկնարկի պետք է վերածվի։

Կոպիտ սխալների, իսկ երբեմն անգամ անդառնալի կորուստների գնով համոզվեցինք, որ հաճախ մեր խնդիրների պատճառը մեր իսկ անփութությունն է, ինքնավստահությունը կամ մեծամտությունը, և այդ խնդիրները վերացնելու համար պետք է ավելի խստապահանջ և նախանձախնդիր լինենք նախևառաջ՝ ինքներս մեր հանդեպ՝ դառնալով առավելագույնս կարգապահ, մերժելով վարվեցողությունը, որը հարիր չէ հայոց բանակի զինվորին, սպային, կամ գեներալին։

Եվ ահա, վերլուծելով անցնող` 2017 թվականը, հստակ ուրվագծվում է գլխավոր եզրահանգումը. երբ միասին ենք, բոլոր նպատակները դառնում են իրականանալի։ Երբ միասին ենք, մեզ հաղթել հնարավոր չէ։

Հայոց բանակի զինծառայողների սիրելի ծնողներ, կանայք և ամուսիններ, քույրեր, եղբայրներ և իհարկե` զավակներ. ուզում եմ վստահ լինեք, որ ես, որպես պաշտպանության նախարար, հստակ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ ձեզանից յուրաքանչյուրի և մեր ողջ հասարակության առջև։ Ձեր հարազատները կրում են հայրենիքի պաշտպանի ամենապատվաբեր կոչումը։ Եվ մենք պարտական ենք ձեզ։ Ուզում եմ վստահ լինեք, որ անելու ենք հնարավորը, իսկ որոշ դեպքերում նաև անհնարը՝ զինվորական ծառայությունն առավել անվտանգ, պայմաններն առավել հարմարավետ դարձնելու, ներդրած տարիները նաև լրացուցիչ կրթության, փորձի և հմտությունների ձեռքբերման, ֆիզիկապես և հոգեպես կոփվելու տարիների վերածելու համար։ Մենք գիտենք, թե որն է դրա ամենակարևոր նախապայմանը. միասին լինելը։

Թանկագին հայրենակիցներ. վաղը մենք դիմավորելու ենք նոր, 2018 թվականը։ Որպես նոր տարվա բարեմաղթանք, մենք սիրում ենք ասել՝ «Տա Աստված, որ հաջորդ տարին, խաղաղության տարի լինի»։ Այո, խաղաղությունը Բարձրյալի տրված շնորհն է: Բայց այն նաև մեր ուժեղ լինելու, մեր միասնական լինելու տրամաբանական արդյունքն է։ Հետևաբար՝ իմ բարեմաղթանքն է՝ տա Աստված, որ հաջորդ տարի մենք դառնանք ավելի ուժեղ և ավելի միասնական։ Հատկապես, որ այն մեր մեծ հաղթանակների` Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի և մեր դարերով կորսված պետականության վերականգնման հարյուրամյակի տարին է: Մենք դա կարող ենք` միասին կայանալով որպես Ազգ-բանակ:

Աստված պահապան մեր բանակին և հայրենիքին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

դիտվել է 770 անգամ
Այս թեմայով
Լրահոս
18 Հուն
ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարելՍպասելի հաղթանակի հասանք ակումբային առաջնությունում. Զավեն Անդրիասյան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վագրը տեղափոխվում է Երևանի կենդանաբանական այգ Վարչապետի մոտ քննարկվել են կաթի մթերման, պտուղ-բանջարեղենի արտահանման և ոռոգման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր Լուկակուի դուբլն ու Բելգիայի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա Բրյուսովի համալսարանում պահեստից խոշոր յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել պահեստապետին Նիկոլ Փաշինյանը կարևորում է Գերմանական զարգացման բանկի հետ համագործակցության ակտիվացումը Արթուր Գրիգորյանը KFW տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման հետ կապված հարցեր ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում կատարված խուզարկությունից Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի օրթոպեդ- վնասվածքաբանին ԵՄ պաշտոնյաները Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման ձգձգման վտանգ չեն տեսնում երկրների կողմից Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմել է Արա ԲաբլոյանինՊՆ փոխնախարարը ձեռնպահ է մնում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումները մեկնաբանելուց Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետը 10 միլիոն դիտում մեկ օրում՝ Բեյոնսեի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում YouTube –ում (տեսանյութ) Զիդանը կնոջ հետ հանգստանում է Իբիցայում (լուսանկարներ)Մադեյրայի օդանավակայանում տեղադրվել է Ռոնալդուի նոր կիսանդրին (լուսանկարներ)Վիգեն Խաչատրյանը կգլխավորի ծանրամարտի կանանց հավաքականը«Ես կապացուցեմ, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում». Փաշիկ Ալավերդյան Վարորդի ուշագնացությունից հետո ուղևորներին հաջողվել է կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ) Սմբատ Դաղբաշյանն այլևս գլխավոր արյունաբանը չէ«Զինվորի բաժին» մակնշմամբ իրերն ու մթերքները «Երկրապահ»-ին փոխանցվել են օրինական ճանապարհով. Արծրուն Հովհաննիսյան Թագավորական ընտանիքում տեղի կունենա նույնասեռականների հարսանիքՀեղափոխությունն Արմավիրի մարզում ամրացել է․ Արմավիր քաղաքն է ընդվզելԱրարատը կդառնա բացահայտումներով ամենահարուստ մարզը. ովքե՞ր կլինեն թիրախումԿենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար ՊՆ զորամասերից մեկում վառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել. առաջադրվել է մեղադրանք Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում մեկնաբանում է իր ինքնասպանության մասին լուրերը Արզուման Հարությունյանը բարձր պրոֆեսիոնալ է. Արթուր ՎանեցյանՔլոե Քարդաշյանը երեխայի հետ միասին փախել է իր բոյֆրենդից (տեսամյութ) ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ. Շուշան ՊետրոսյանՎարդան Թունյանն ազատվել է պաշտոնիցՓորձում են վնասազերծել ինձ ու վարչապետին. ԱԱԾ տնօրենՀռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգվել է մինչև 2020 թվականը Դեռ չեն հայտնաբերել այն բունկերները, որտեղ քեշ փող են պահում. Արամ Մանուկյան (տեսանյութ)Արփինե Հովհաննիսյանը կողմ է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն (տեսանյութ)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զենք-զինամթերքի «զինվորի բաժին» սննդի մասինՀաջորդ բացահայտումներից մեկը վերաբերվելու է «Երեւան» հիմնադրամին. Արթուր ՎանեցյանՆորք Մարաշի զինված խմբից՝ Գառնիկ Մարգարյանը և Էդուարդ Ներսիսյանը ազատ արձակվեցին «Chessify»-ը ուժեղ կազմ էր հավաքել ակումբային առաջնությունում. Սամվել Տեր- Սահակյան Փաշինյանը ժամանակ է շահում. Թանդիլյանը մտափոխվե՞լ էԿառավարության շենքի մոտ ձրի կաթ են բաժանում (տեսանյութ)Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի. Արթուր Վանեցյան (տեսանյութ)Նոր նշանակումներ և ազատումներ մարզերումԼիլիթ Մակունցը կտրվեց «քննությունից» Արթուր, հեռացի՛ր, Շատինը մոռացի՛ր (տեսանյութ)Այս գործը պետք է բացահայտվի մինչև վերջ. ոչ մի խոչընդոտ չկա և չի էլ կարող լինել. Փաշինյան (տեսանյութ)
Ամենադիտված