00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային ՀանրապետությունԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՄոուրինյուն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալՎահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը Իսկ ինչո՞ւ ոչՍերժ Սարգսյանը հանդիպել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ Ստամբուլում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է. Հայաստանի ԱԳՆ խոսնակՄի՛ անհանգստացիր, դու ստիպում ես նրանց ծափահարել քեզ. Ռոնալդուի քրոջ հուզիչ նամակը (լուսանկար)Հայտնաբերվել է «Երևան Սիթի»-ում սպանության մեջ կասկածվողը (լուսանկարներ)Մակեդոնիան եւ Հունաստանը վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան շուրջ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը

Ներկայացնում ենք Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը.

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարեմուտի տոնական բերկրությամբ ողջունում ենք ձեզ և բերում  Հայրապետական Մեր օրհնությունը:

Մեր սրտերն այս պահին լի են բարի ակնկալիքներով, առ Տերն աղոթքով և Տիրոջ պարգևների հայցով: Բոլորիս մաղթանքն ու ցանկությունն է, որ նոր տարում ձեռքբերումներն ու ուրախությունները բազմապատկվեն, մտահոգությունները փարատվեն, զորանա մեր հայրենիքը, ամուր լինեն մեր ընտանիքները, բարօր ու ապահով ապրի աշխարհասփյուռ մեր ժողովուրդը: Նվիրական այսպիսի զգացումներով ենք քայլ կատարում ամանորի սեմից ներս՝ անդրադառնալով նաև անցնող տարվան:

2017 թվականին մեր ժողովուրդը ջանք ու աշխատանք գործադրեց հաղթահարելու իր կյանքի խնդիրները, բարօրության և առաջընթացի մեջ հաստատելու մեր երկիրը: Աշխատավոր, մտավորական, գործարար, պետական գործիչ, ամեն ոք իր ասպարեզում՝ ջանք գործադրեց իր նպաստը բերելու մեր ժողովրդի առաջընթացին: Հայրենյաց սահմանները քաջությամբ պաշտպանեցին մեր բանակի խիզախ զինվորները՝ երաշխավորները մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի: Հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը նույնպես արդյունավորվեց եկեղեցականների բարի ծառայությամբ, մեր ժողովրդի զավակների հավատավոր ընթացքով ու եկեղեցանվեր ձեռնարկներով: Տիրոջ ողորմությամբ դժվարությունները մեզ չընկճեցին, իսկ ձեռքբերումներով առավել հուսադրվեցինք: Մեր ժողովրդին կորով ու գործելու եռանդ պարգևեցին մեր երկրի,  ազգի, մեր երեխաների հանդեպ սերը, լուսավոր գալիք կերտելու մեր իղձերն ու տեսլականը:

Եկող 2018 թվականին մենք տոնելու ենք 100-ամյակը Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման և մայիսյան հերոսամարտերի: Մեկդարյա այս ժամանակաշրջանում մեր ժողովուրդը ազգային կյանքի բարձրացման մեծ ճանապարհ է անցել: Այդ տասնամյակները, բազում դժվարություններով հանդերձ, եղան պետականաշինության, հայրենակերտումի, գիտության, կրթության, մեր մշակույթի զարգացման, ի սփյուռս աշխարհի ազգային կյանքի կազմակերպման, առաջընթացի ու վերազարթոնքի տարիներ:

2018 թ., սիրելիներ,  դիմավորենք կարևորելով մեր ժողովրդի ձեռքբերումները, դիմավորենք նաև նախանձախնդրությամբ՝ առավել ու առավել ջանքեր բերելու հանուն մեր հայրենիքի շենացման ու զորացման, ազգային մեր իղձերի մարմնավորման: Որպես Քրիստոսի հավատարիմ ժողովուրդ, որպես պետություն ունեցող ազգ՝ պատասխանատվությամբ, միմյանց հանդեպ սիրով և Աստծո օրհնությունը հայցելով մեր գործերին՝ շարունակենք ծառայել պետական, ազգային ու հոգևոր մեր կյանքի առաջընթացին: Տարեմուտի այս պահին նորովի է հնչում առաքյալի պատվերը. «Իմաստությամբ վարվեցեք… օգտագործելով ժամանակը» (Կող. Դ 5): Մեր կյանքի ժամանակը արժևորենք իրականացնելով մեր հոգու երազները՝ մեր հայրենիքի փառքի և մեր ժողովրդի երջանկության համար:

Սիրելիներ, կիսենք միմյանց հետ տարեմուտի ուրախությունը, զորանանք հույսով ու լավատեսությամբ: Օգնենք կարոտյալներին, ձեռք մեկնենք միայնակ ու անօգնական մարդկանց, մեր զավակներից  բացի խնդություն պարգևենք խնամքի կարոտ երեխաներին: Սատար ու զորակից լինենք հայոց բանակին: Թող ամուր լինի մեր բանակը, հավատքով ամուր՝ մեր ժողովուրդը: Աղոթում ենք աշխարհի  խաղաղության համար: Խաղաղություն ու բարօրություն ենք մաղթում հայրենի մեր երկրին, նոր ձեռքբերումներ՝ հայրենի իշխանություններին և մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս: Թող Աստված` պարգևատուն ու առատացնողը ամեն բարիքների, օրհնի մեր երկիրն ու ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան շնորհները հեղելով մեր կյանքին:

Շնորհավոր նոր տարի

դիտվել է 959 անգամ
Այս թեմայով
Լրահոս
17 Հուն
ՀՀ գյուղնախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային ՀանրապետությունԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՄոուրինյուն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալՎահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը Իսկ ինչո՞ւ ոչՍերժ Սարգսյանը հանդիպել է «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ Ստամբուլում ձերբակալված հայը Թուրքիայի քաղաքացի է. Հայաստանի ԱԳՆ խոսնակՄի՛ անհանգստացիր, դու ստիպում ես նրանց ծափահարել քեզ. Ռոնալդուի քրոջ հուզիչ նամակը (լուսանկար)Հայտնաբերվել է «Երևան Սիթի»-ում սպանության մեջ կասկածվողը (լուսանկարներ)Մակեդոնիան եւ Հունաստանը վերսկսել են բանակցությունները մակեդոնական պետության անվան շուրջ700 ԱՄՆ դոլար գումարտակի հրամանատարին՝ նախընտրած ստորաբաժանումում ծառայելու համարՇախմատիստը որոշումը միայնակ կկայացնիՀայաստանում ահաբեկչության դեմ պայքարի համակարգումը կիրականացնի երկրի վարչապետը Մահացել է Ռուբեն Վարդանյանի հայրըՄեքսիկայից ՌԴ թռիչքը հետաձգվել է ՀՀ չորս քաղաքացիներին արտաքսելու պատճառով Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԵԽԽՎ-ն լքելուն և Արփինե Հովհաննիսյանի հետ հակասությունների մասին լուրերինՆանան որոշել է աչքի ընկնել մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ռաֆայել Նադալը դուրս եկավ հաջորդ փուլ. Australian Open«Քո կարիքն ունեմ ավելի, քան երբևէ». Լուսինե Թովմասյան5 նոր երգ՝ «Դեպի եվրատեսիլ»-ի մասնակիցներից Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրգործի նախաքննությունըՈղբերգություն ՌԴ–ում ապրող հայ ընտանիքում. 1,5 տարեկան երեխան դժբախտ պատահարի զոհ է դարձել ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծըԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց բժիշկների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար խիստ պատիժ սահմանող օրինագիծըՌայոլան ցանկանում է՝ Մխիթարյանն «Արսենալ»-ում վաստակի նույնքան, որքան ՍանչեսըԳիտեմ, բայց չեմ ասիՍարսափազդու նկարներ չունեցող ծխախոտները շուկայում կմնան մինչև պիտանելիության ժամկետի ավարտըՈստիկանությունը տեսաձայնագրող և լուսանկարահանող միջոցներ օգտագործելու իրավունք կստանաԿարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Էսհաղ ՋահանգիրիինՍարգսյան-Կարապետյան տանդեմն աշխատելու է բոլոր դեպքերումԽուլիգանության մեղադրանքով հետախուզվող 54-ամյա կինը ներկայացել է ոստիկանությունՈրպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել էԼավագույն դիրքապահները. Ռուստամ ՍարգսյանThe Independent. Մխիթարյանն «Արսենալ»-ի փոխարեն ցանկանում է տեղափոխվել «Բորուսիա»Հրդեհ գեղեցկության սրահումԷրդողանը Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվելիք ուժերի հարցով խոսել է Ստոլտենբերգի հետՖուտբոլի հերթական լեգենդը հեռացավ. Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտեց կարիերան ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարման առնչությամբԱստղագուշակ՝ հունվարի 17-ի համարՀայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա- Լարսը բաց էԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂՕրվա խորհուրդը«Ժամանակ»․ Աղմկահարույց պատմություն. ինչ է բացահայտվել «Հրապարակ». Հակասություններ ՀՀԿ-ում «Փաստ»․ Խեղճ համայնքապետեր«Հրապարակ». ՀՀ նախագահի թեկնածուն Հայաստանում էր «ՀԺ». Ովքեր են կանգնած Վիգեն Սարգսյանի դեմ արշավի հետեւում «Ժողովուրդ». «Ընթացակարգեր կան». Սեյրան Օհանյան«Ժամանակ». Ծառուկյանը սաստել է «Ժողովուրդ». Հայտնի են Նախագահին դիմած ցմահ դատապարտյալների անունները
Ամենադիտված
Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Ամենամեծ պոռնոռեսուրսն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիները (մեծերի համար) Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրումՈվ է «Դուբայի Էդոն» և ովքեր են բողոքում նրանիցՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՍիրելի հայեր, սա խայտառակություն է, որից պարտավոր ենք ձերբազատվել օր առաջ «Դեպուտատի շոու». ԱԺ պատգամավորների սելֆիները. Սամվել Ալեքսանյանը,Կիլիկիայի Հակոբը գլխավոր դերում են (լուսանկարներ) Սամվել Կարապետյանի նոր կարգավիճակը Հայաստանում Գյումրիում վագոն-«հյուրանոցում» մարմնավաճառուհիները 10000 դրամով սպասարկել են տղամարդկանց
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Նման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Ահա թե ինչպես է հարստանում Սամվել Ալեքսանյանը (տեսանյութ)Ամենամեծ պոռնոռեսուրսն ամփոփել է տարին. ի՞նչ են նայում հայաստանցիները (մեծերի համար) Աղետալի լուր սահմանամերձ Չինարի գյուղից (լուսանկարներ)Կին, ով կգերի յուրաքանչյուրին ակնթարթորեն (լուսանկարներ)Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրում
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Արտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Տեսանյութ. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հեղինակություն՝ Ճակոյի դստեր պսակադրությունից Ահազանգ. Հայաստանում «այլմոլորակայիններ» են հայտնվել…26-ամյա մոդել Անահիտ Հարությունյանը առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ընկերոջը