Կիրկորովը Մոնակոյում Պուտինի տոնական ուղերձը լսելուց հետո ռուսական հիմնը երգելու փոխարեն երգել է ԽՍՀՄ հիմնը
ՌուսաստանՌուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովն Ամանորը նշել է Մոնակոյում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տոնական ուղերձը լսելուց հետո ռուսական հիմնը երգելու փոխարեն երգել է ԽՍՀՄ հիմնը։
Այս մասին արտիստը հայտնել է իր Instagram-ի էջում։ Նա նշել է, որ անցկացրել է Նոր տարին ընկերների հետ՝ ընթրիքի սեղանի շուրջ՝ դիտելով միանգամից մի քանի ալիքների տոնական հեռուստածրագրեր։
Կիրկորովը դեկտեմբերի վերջին քննադատել էր մի շարք եվրոպական քաղաքների սուրբծննդյան եղևնիների դիզայնը։