00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Ես չեմ մտածում քաղաքականությամբ զբաղվելու մասին. Արթուր Աբրահամ. Tert.am


Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մարզական կարիերան ավարտելուց հետո մարզիչ չի լինի: Tert.am-ի հետ զրույցում մարզիկը խոսել է Հայաստանի հետ կապը պահպանելու, ամենատպավորիչ հաղթանակի, սովորույթների, ռինգից դուրս մարզիկների հետ հանդիպման և քաղաքականությամբ զբաղվելու հնարավոր տարբերակի մասին:


-Արթուր, սովորաբար Հայաստանից հեռացած ու մարզական բարձունքների հասած մարդիկ կտրում են կապը Հայաստանի հետ, անգամ ժամանակի սղության պատճառով չեն հասցնում այցելել Հայաստան, Ձեր դեպքում այդպես չէ, ինչպե՞ս եք հասցնում լինել Հայաստանում: Կարելի՞ է ասել, որ այստեղ ապրում եք, դրսում շարունակում Ձեր մարզական կարիերան:


-Ես պարզապես չեմ կարող կտրվել Հայաստանից, այստեղ իմ մանկությունն է, հարազատ մարդիկ, ընկերներ, բարեկամներ… Կարելի է ասել, որ ես ապրում եմ երկու երկրում՝ թե՛ Գերմանիայում, թե՛ Հայաստանում:


-Գուցե դժվար է մարզիկի համար նման հիշողություններ ունենալը, բայց Ձեր կարիերայի ընթացքում ո՞րն է եղել Ձեր ամենամեծ հաղթանակն ու ամենացավալի պարտությունը:


-Բոլոր հաղթանակներս մեծ ուրախություն են, բոլոր պարտություններս՝ մեծ տխրություն: Ամեն դեպքում, մի հաղթանակ առանձնացնեմ. 2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպումը: Այդ ժամանակ Միրանդան ռինգում շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Մենամարտի միջնամասում ես ծնոտի կրկնակի կոտրվածք ստացա, սակայն մարտը հասցրեցի մինչև եզրափակիչ գոնգ ու միավորներով հաղթեցի` պահպանելով միջին քաշային կարգում IBF չեմպիոնի տիտղոսը: Պարտություններս բոլորն էլ հավասարապես ցավալի են:


-Արթուր, իսկ ինչպե՞ս է ընդունված՝ մրցակիցների հետ ռինգից դուրս հանդիպումներ լինո՞ւմ են, շփվո՞ւմ եք, թե՞ մրցակիցը մրցակից է, ռինգից դուրս, թե ներս էական չէ:


-Եղել է, որ մենամարտից հետո հանդիպել ենք, օրինակ՝ մի մրցակից ունեի՝ արգենտինացի Պաբլո Ֆարիասը, նոկաուտով էի հաղթել նրան, մենամարտից հետո եկավ, իմ հաղթանակն էինք նշում, շնորհավորեց ինձ, խոսել ենք… Ես մարդկային հարաբերությունների կողմնակից եմ…


-Դուք ռինգ եք դուրս եկել 52 անգամ, կա՞ ինչ-որ խորհրդանշական բան, որ ամեն անգամ անում եք ռինգ դուրս գալուց առաջ և ռինգը լքելուց հետո:


-Զանգում եմ մայրիկիս, խոսում եմ, ստանում եմ նրա օրհնությունը և գնում եմ մենամարտի, նույնը՝ մենամարտից հետո: Մայրս իմ մարտերին ներկա չի լինում, մայրական սիրտը չի տանում այդ տեսարանները:


-Արթուր, նախկին մարզիկները, ովքեր Հայաստանի անունը բազմիցս բարձր են պահել, այդ թվում նաև ոչ մարզիկները, ինչ-որ մի փուլում վաստակում են քաղաքական գործունեություն ծավալելու իրավունքը: Օրինակ՝ Յուրի Վարդանյանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հնարավո՞ր է մի օր զբաղվեք քաղաքականությամբ և ե՞րբ, ո՞ր ժամանակահատվածում կկայացնեք նման որոշում կամ չեք մերժի նման առաջարկ:


-Ես չեմ մտածում այդ մասին, սպորտսմեն տղա եմ, սպորտով եմ զբաղվում:


-Ըստ Ձեզ, բավարար ուշադրություն դարձվո՞ւմ է պետության կողմից սպորտի զարգացման համար: Օրինակ՝ ՀՀ Կառավարությունը նախագիծ է ներկայացրել, համաձայն որի՝ ՀՀ առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների դրամական պարգևատրման չափը կազմում է նվազագույնը 5000, առավելագույնը՝ 30.000 դրամ: Սա պետական պարգևավճարների չափն է: Սա ի՞նչ է, արդյոք այդկերպ կարելի՞ է սպորտում առաջընթաց գրանցել:


-Հայաստանը զարգացող երկիր է, ամեն ինչ արվում է, որ մեր երկրում էլ սպորտը զարգանա: Կարծում եմ՝ մարզիկները պետք է գնան արտերկիր, մրցեն օտարերկրացի մարզիկների հետ, հաղթեն, այդպես առաջընթաց գրանցեն: Ամեն ինչ էլ կլավանա, ամեն բան իր տեղը կընկնի…


-Հաճախ միջազգային մրցաշարերի ժամանակ ասվում է, որ երկու երկրների հարաբերություններն ազդում են նաև մրցույթի հաղթողին որոշելու համար: Որքանո՞վ են փոխկապակցված սպորտն ու քաղաքականությունը:


- Անկեղծ ասած, ես շատ կուզեմ, որ սպորտը հեռու լինի քաղաքականությունից: Երբ մարզիկը քրտնաջան մարզվում է, երբ ամեն ինչ անում է հաղթելու համար, հետո բոլորովին այլ պատճառներով պարտվում է, դա շատ վիրավորական է, վատ է, ազնիվ չէ:


-Արթուր, աշխարհում հայտնի հայերից ո՞ւմ հետ եք շփվում, կա՞ն նախաձեռնություններ, որ իրականացրել կամ իրականացնում եք միասին:


-Շատերի հետ եմ շփվում, անուններ չտամ, շատ-շատ են, բազմաթիվ նախաձեռնությունների եմ մասնակցել և կշարունակեմ մեծ սիրով և պատրաստակամությամբ մասնակցել:


-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում և ի՞նչ մրցապայքարներ են սպասվում:


-Դեռ հստակ որոշված ոչինչ չկա, բանակցությունների փուլում ենք, փետրվար ամսին հայտնի կդառնա առաջիկա մենամարտիս անցկացման վայրն ու մրցակիցս:


- Մարզիկների երևի չսիրած հարցը. ե՞րբ եք նախատեսում ավարտել Ձեր մարզական կարիերան, և որոշե՞լ եք՝ ի՞նչ գործունեություն կծավալեք դրանից հետո:


-Դեռ մեկ կամ մեկուկես տարի սպորտում կլինեմ: Դրանից հետո հաստատ մարզիչ չեմ աշխատի, ամեն դեպքում, շատ չեմ հեռանա սպորտից, ինչ-որ կերպ առնչություն կունենամ: Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել տոների առթիվ՝ մաղթելով ամենալավն ու բարին: Թող Նոր տարին բերի առողջություն, խաղաղություն, բարօրություն…

 

դիտվել է 2968 անգամ
Լրահոս
20 Հուն
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում Քոչարյանի գրասենյակն արձագանքել է նրան Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն Սեյրան Օհանյան. «Ես տեղյակ չեմ եղել՝ ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ» Փաշինյանի վճռական գրոհը ԱԺ-ումԱտոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Կարեն Աղամյանը ցանկանում է ցմահ ղեկավարել նկարիչների միությունը
Ամենադիտված