ԱՄՆ կոնգրեսականները Թրամփի առողջական վիճակի կապակցությամբ խորհրդակցում են հոգեբույժի հետ
USAՀոգեբույժ պրոֆեսորը Յելից պատմել է CNN-ին, որ կոնգրեսմենները խորհրդակցել են իր հետ՝ ԱՄՆ նախագահի հնարավոր հոգեկան շեղումների վերաբերյալ։ Սպիտակ տանը նման հայտարարությունները «ամոթալի և ծիծաղելի» են համարում։ Ինչպես հունվարի 4-ին հաղորդել է CNN-ը՝ դեկտեմբերի սկզբին քաղաքական գործիչները հոգեբույժի հետ երկօրյա բրիֆինգ են անցկացրել, որպեսզի նա գնահատի նախագահի հոգեկան առողջությունը։ CNN-ին տված հարցազրույցում Բենդի Լին նշել է, որ գործիչները անհանգստացած են եղել նախագահի առողջական վիճակով, քէանի որ դա կարող է երկրի համար վտանգավոր հետևանքներ ունենալ։
Պրոֆեսորի ծառայություններին է դիմել 12 կոնգրեսական. հիմնականում դրանք եղել են ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, նրանց թվում սակայն մեկ հանրապետական է եղել նաև։
Ավելի վաղ հոգեբույժ Բենդի Լին գիրք էր հրապարակել «Դոնալդ Թրամփի վտանգավոր դեպքը» վերնագրով, որը ներառում է 27 հոգեթերապևտների կարծիքները ԱՄՆ նախագահի հոգեկան առողջության վերաբերյալ։
«Այդ հայտարարությունները ամոթալի և ծիծաղելի են», – հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը։ Նրա խոսքերով՝ «եթե Թրամփը չհամապատասխաներ նախագահի պաշտոնին, ապա թերևս այնտեղ չէր լինի, որտեղ հիմա է»։
Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայից, ի պատասխան Լիի գործողությունները մեկնաբանելու խնդրանքին հաղորդել են, որ դրանք հակասում են օրենքին՝ չգնահատել մարդկանց հոգեկան վիճակը՝ առանց անհատական ախտորոշում իրականացնելու։