Վոլոչկովան երկրպագուներին ցույց է տվել իր հերթական ընտրյալին (լուսանկար)
ՌուսաստանԱնաստասիա Վոլոչկովան երկրպագուներին ցույց է տվել իր նոր ընտրյալին: Instagram-ում հրապարակված լուսանկարում սկանդալային պարուհին անծանոթ տղամարդու գրկում է՝ ձեռքին սպիտակ վարդերի փունջ:
Վոլոչկովայի խոսքով՝ իր տղամարդը բավականին հարուստ և հուսալի մարդ է: Նրա հետ պարուհին մեկնել է Մալդիվներ հանգստանալու՝ օդանավակայանում նկարվելով սպիտակ Maybach-ի ֆոնին:
Ավելի ուշ նրա միկրոբլոգում հայտնվել է լուսանկար՝ արված ինքնաթիռում և հյուրանոցի համարում: Պարուհին նշել է, որ կյանքում ամեն ինչի ինքնուրույն է հասել, ուստի արժանի է այն շքեղությանը, որում «լողում է»: Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել ազատվել նախանձից, լինել երջանիկ և սիրել միմյանց: