Հայուհին հնդիկին ստիպել է կնքվել` իր հետ ամուսնանալու համար
ՀասարակությունՀունվարի 9-ին ավստրալիական SBS հեռուստաալիքով կթողարկվի «Ամուսնացիր ինձ հետ, ամուսնացիր իմ ընտանիքի հետ» նոր շոուի առաջին հաղորդաշարը, որում տարբեր ազգությունների, կրոնի և ավանդույթների ներկայացուցիչներ կփորձեն հաղթահարել տարբերությունները և բազմամշակութային ընտանիք ստեղծել։ Առաջին եթերաշրջանում նման փորձություն կանցնեն հայուհի Նենսին և հնդիկ Աշուն։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:
Նենսին ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Ավստրալիայում, Աշուն ամբողջ կյանքն անցկացրել է Հնդկաստանում։
Շոուն դեռ չի հեռարձակվել եթերում, սակայն անոնսից արդեն պարզ է, որ հայ-հնդկական զույգն արդեն հաջող ընտանիք է կազմել. Նենսիի և Աշուի հարսանիքը տեղի է ունեցել հեռուստախցիկների օբյեկտիվների առջև։
«Շոուի հիմնական ուղերձը ոչ թե հակասությունները ցուցադրելն է, այլ այն, թե ինչպես են միավորվում տարբեր մշակույթների մարդիկ», — ասում է Աշուն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում