Շուտով առանց տանից դուրս գալու կարող եք հագուստ փորձել
МирAmazon ընկերությունն արտոնագրել է նախագիծ, որն իրենից ներկայացնում է տեսախցիկներով և լուսարձակներով մեծ դիսփլեյ, որոնք կնկարահանեն օգտատիրոջը միանգամից մի քանի դիրքերից և կհեռարձակեն նրա պատկերն էկրան-հայելու վրա։ Իրական ժամանակի ռեժիմում հնարավոր է փոխել տոնը, եղանակը, լուսավորությունն ու հագուստը։
Մշակողների գաղափարի համաձայն՝ շնորհիվ վիրտուալ հայելու, մարդիկ կարող են փորձել իրենց հետաքրքրող հագուստները, տեսնել, թե դրանք ինչպես կդիտվեն ռեստորանի ինտերիերի, գիշերային քաղաքի կամ արևադարձային լողափի ֆոնին։
Ներկա պահին հայելու նախատիպի թողարկման ժամկետների մասին տեղեկություն չկա, սակայն եթե Amazon-ին հաջողվի կյանքի կոչել այդ հավակնոտ նախագիծը, ապա նրանք կդառնան իրական հեղափոխականներ։