Ստեղծվել է ճամպրուկ, որն անձամբ կհետևի տիրոջը (տեսանյութ)
VideoՉինաստանում ստեղծվել է «խելացի» ճամպրուկ, որը շնիկի նման կհետևի տիրոջն ամենուր։ 50 քառակուսի սմ տարածք ընդգրկող Puppy 1 նոր մշակումը պատկանում է 90Fun ընկերությանը։
Շնորհիվ իր առանձահատկության՝ ճամպրուկն անձամբ կհետևի տիրոջը՝ զերծ պահելով նրան ծանր բեռները քարշ տալու պարտականությունից։ Օգտատիրոջ ձեռքերն ազատ կմնան՝ կարևոր գործերի համար։
Նորույթի արժեքի և շուկա թողարկման ժամկետի մասին չի հաղորդվում։ Այն, ըստ ամենայնի, աշխարհին կներկայացվի հաջորդ շաբաթ կայանալիք CES 2018 միջազգային ցուցահանդեսում։